Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

16.07.2026 10:05
290

ԱՄՆ զինվորականներն ավարտել են Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարքը, հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ը Իրանի դեմ հարվածների երեկոյան ալիքն ավարտել է հուլիսի 15-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին: ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ համակարգերի, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրեր, ինչպես նաև առափնյա դիտակետեր», - ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկյան զինվորականները կիրառել են բարձր ճշգրտության զինամթերք, հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, նաև Բանդեր-Աբաս քաղաքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ Ալի ալ-Սալեմ ռազմակայանում ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրին։

«Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում C-RAM վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համակարգը, ինչպես նաև ամերիկյան զորքերի տեղակայման շրջանը դարձել են համակցված հարվածի թիրախներ «Նասր-2» գործողության ութերորդ ալիքի ընթացքում»,- մեջբերում է Press TV հեռուստաալիքը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել նաև Հորդանանում ամերիկյան Ալ-Ազրակ ավիաբազային։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։

Վերջինիս տվյալներով՝ ԻՀՊԿ-ն խոցել է ԱՄՆ ԶՈՒ կապի համակարգերը և վառելիքի պահեստները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40