Գիտնականները պահանջում են դասագրքերից հեռացնել «հայկական Սթոունհենջի» մասին սուտը

15.11.2017 15:40
2355

Մեր առջեւ 4-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհըե դասագիրքն է (Ա․Հովսեփյան, Ն․Տողանյան, Լ.Ավագյան) հայերեն լեզվով՝ հաստատված Կրթության ու գիտության նախարարության կողմից 2015 թվին։ Դաս 50. գունավոր լուսանկար «Քարահունջի աստղադիտարան», կարդում ենք հայկական լեռնաշխարհում պահպանված «հինավուրց աստղադիտարանների» մասին, նույն էջին՝ «Արագածում գտնվող նոր տեսակի ռադիո-օպտիկական աստղադիտակ, որի հեղինակն է ականավոր գիտնական Պարիս Հերունին»:


Մամուլում բազմիցս նշվել է, որ Հերունու պնդումները «Քարահունջի աստղադիտարանի» (հայկական Սթոունհենջ Epress.am) ու «ռադիո֊օպտիկական աստղադիտակի» յուրօրինակության մասին իրական գիտության հետ որեւէ կապ չունեն։ Կրկնենք՝ «Զորաց քարեր» հուշարձանը որեւէ կապ չունի Քարահունջ գյուղի հետ, որը նույնիսկ հուշարձանի մոտակայքում չի գտնվում։

Ներկայումս չկա որեւէ հիմք պնդելու, որ հուշարձանի քարերը կանգնեցվել են աստղագիտական օրացույցի նպատակներով, իսկ իրականացված հնագիտական պեղումները համոզիչ կերպով հերքել են հուշարձանի՝ Հերունու կողմից ենթադրաբար հաշվարկված տարիքը․ իսկ անցքեր կան նաեւ տվյալ վայրում ու այլուր հայտնաբերված այլ քարերի վրա։ «Հերունու աստղադիտակը» երբեւէ որեւէ գիտական ադրյունքներ չի ստացել, որոնք ենթակա կլինեին գիտական ամսագրերում հրապարակման, իսկ հենց աստղադիտակի նախագծում խախտված են տարրական գիտական սկզբունքներ:


Մեր երկիրն ու մեր գիտությունը հարուստ են ձեռքբերումներով ու անձանցով, որոնք պետք է ներկայացվեն մեր դպրոցականներին։ Հայրենասիրության քողի տակ կեղծ գիտություն ներկայացումը, սակայն, անընդունելի է, հատկապես դպրոցում, քանի որ կարող է հանգեցնել յուրահատկության անհիմն կոմպլեքսի ու արդյունքում՝ խոցելի դարձնել մեր մշակույթն ու գիտությունը։


Կրթության եւ գիտության նախարարությանը կոչ ենք անում ձեռնարկել կտրուկ միջոցներ մեր դպրոցն ու մշակույթը կեղծ գիտական «հայրենասիրությունից» պաշտպանելու համար։ Պարզապես աներեւակայելի է, որ 21-֊րդ դարում նման անհեթեթությունները կարող են պաշտոնապես հանդուրժվել։

Վահագն Գուրզադյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էդմոն Գազազյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պավել Ավետիսյան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Աշոտ Փիլիպոսյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նամակի բնօրինակը հրապարակվել է «Հայաստանի ձայնը» թերթում
epress.am
14 նոյեմբերի 2017թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34