Գլխավոր դատախազը կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ համոզիչ հայտարարի, որ ծառայելու է արդարադատությանը

13.06.2018 11:59
1137

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է նաեւ դատաիրավական ոլորտ։ Այս ճանապարհին առաջին քայլն արեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, այնուհետեւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, իսկ հաջորդ օրը Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց։ Ըստ էության, որպեսզի փոփոխություններն ամբողջական դառնան, մնացել է ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը։ Արթուր Դավթյանը, սակայն, արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ ընտրվել է Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով։ Իր պաշտոնն ապաքաղաքական է, եւ որեւէ խոչընդոտ չի տեսնում իր հետագա պաշտոնավարման մեջ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գլխավոր դատախազի հրաժարականը, փոփոխությունն անհրաժեշտություն է համարում, քանի որ այլեւս հնարավոր չէ հին մեթոդներով աշխատել նոր համակարգում։ «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում գլխավոր դատախազը կկողմնորոշվի՝ ինչպես վարվել։ Եթե օրենսդրորեն ներկա պահին նրա հեռացումը հնարավոր չէ, ապա չի կարող շարունակաբար նա լարված վիճակում նստել եւ սպասել, թե ինչպես են անում, որ ինքը հեռանա։ Ես կարծում եմ, որ նա իր մեջ ունի այդքան ուժ, որ հեռանա»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե ամեն դեպքում Արթուր Դավթյանը չի ցանկանում հեռանալ, ապա պետք է այլ հայտարարություններ անի։ Մասնավորապես ասի, որ ծառայելու է արդարադատությանը, որ այլեւս երբեք Հայաստանում չեն լինելու քաղբանտարկյալներ։

«Եվ այս հայտարարությունները նա պետք է անի շատ համոզիչ, քանի որ եթե չի ցանկանում գնալ, ապա վերափոխված, նոր Հայաստանում նա չի կարող աշխատել իր հին գործելաոճով՝ մանավանդ, որ այլեւս նրան ցուցումներ տվող չկան։ Մի բան հստակ է. հեռացումը չպետք է ինքնանպատակ լինի՝ մանավանդ, որ մենք հիմա տեսնում ենք, որ արդեն խափանման միջոցների փոփոխության միջնորդություններ են ներկայացվում, բավարարվում են դրանք, եւ դատախազության կողմից առարկութուններ չեն հնչում։ Սա Հայաստանում աննախադեպ բան է. նախկինում երբեք նման բան չի եղել։ Կրկնում եմ՝ գլխավոր դատախազը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հայտարարի, որ մնում է ծառայելու արդարադատությանը»,- ասաց տիկին Ալեքսանյանը։

Վերջինիս խոսքով՝ Աղվան Հովսեփյանի հեռանալը, ՀՔԾ պետի հեռանալը պետք է ազդակ լինեն բոլորին։ Նրանք տարիներ շարունակ խոչընդոտել են նախաքննությանը, թույլ չեն տվել գործերը բացահայտվեն, արդարադատություն իրականացվի։ Աղմկահարույց գործերով երբեք բացահայտում եւ արդարադատություն չի եղել։

«Նա հիմա հայտարարում է, որ գնում է ստեղծագործելու, բայց նա տարիներ շարունակ «ստեղծագործել» է հենց դատաիրավական համակարգում։ Բայց ես մեծ հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում արդարադատություն կիրականացվի, որին ես մեծապես կաջակցեմ։ Մարդիկ մեծ ցանկություն ունեն ապրելու մի երկրում, որտեղ աղվանհովսեփյանները տեղ չունեն, ու այդ երկրում արդարադատություն է»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով՝ գլխավոր դատախազի հրաժարականը սահմանված է բացառապես օրենքով։ Դրա համար անհրաժեշտ հիմքերը թվարկված են օրենքով։ «Եթե առկա լինեն այդպիսի հիմքեր, եւ հնարավոր լինի հիմնավորել դրանք, նոր հնարավոր է ԱԺ-ի 3/5-ի կողմից հասնել դատախազի հրաժարականին կամ ազատմանը։ Իսկ հիմա, եթե հիմքեր չկան, աբսուրդ է։ ՔԿ և ՀՔԾ պետերի նշանակումները վարչապետի նշանակման շրջանակում են, դրա համար էլ հորդորեց՝ հրաժարական տվեցին, եւ նորերին նշանակեց։ Իսկ Գլխավոր դատախազի դեպքում պահանջով չի լինի։ Հիմքեր են պետք»,- ասաց Այվազյանը։

Նշենք, որ Դատախազության մասին օրենքը հստակ սահմանում է, որ գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը,

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը,

4) նրա մահը,

5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկի ի հայտ գալը,

6) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը,

7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:

3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝

1) հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով,

2) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը,

3) իր լիազորություններն իրականացնելիս կոպիտ կամ պարբերաբար խախտել է օրենքը,

4) կատարել է «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ հանգեցրել դատախազին ոչ վայել վարքագծի դրսեւորման,

5) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Նշենք, որ, համենայնդեպս այս պահի դրությամբ, այս հիմքերից դեռ որեւէ մեկը չկա։

1in.am

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53