Գլխավոր օդերեւութաբանը հանգստացնում է

18.06.2014 15:48
2635

Հայ օդերեւութաբանների կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում սպասվում է զով, նորմային մոտ տեղումներով եւ առանց որեւէ արտառոց եղանակային պայմանների ամառ:

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հունիսին ականատես ենք առատ տեղումների, սակայն ջերմաստիճանային ֆոնը նորմային մոտ է, եւ նման եղանակային պայմաններն առաջիկայում շարունակվելու են:

Ըստ Պետրոսյանի՝ հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին վայրերում՝ նաեւ կարկուտ: Ջերմաստիճանային ֆոնն այս օրերին կտատանվի հովտային շրջաններում առավելագույնը մինչեւ 33 աստիճան, նվազագույնը՝ 16 աստիճան, լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 27 աստիճանի, նվազագույնը՝ 13:

Հունիսի 21-ին եւ 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա՝ Արարատյան դաշտում հասնելով 35-36 աստիճանի, Սյունիքի հովիտներում, մասնավորապես, Մեղրիում կարող է հասնել 37 աստիճանի, եւ կդիտվի առանց տեղումների եղանակ:

«Սակայն այս տաքացումը երկար չի տեւի, եւ արդեն հաջորդ օրը դարձյալ սառն օդի հոսանք է մոտենում Հայաստանի տարածքին, որն իր հետ դարձյալ կբերի տեղումներ, քամու ուժգնացում եւ ջերմաստիճանի անկում», - տեղեկացրեց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է սպասվող փոթորիկների, աննախադեպ կարկուտի մասին վերջին օրերին շրջանառվող լուրերին՝ Պետրոսյանն ասաց, որ այս օրերին Հայաստանում որեւէ արտառոց եղանակային պայմաններ չեն դիտվում:

«Կարկուտն ու առատ տեղումները տարվա այս ժամանակահատվածին բնորոշ երեւույթներ են Հայաստանի համար: Եթե որեւէ արտառոց երեւույթներ կանխատեսվեն, ապա այդ մասին ԱԻՆ-ն անպայման տեղյակ կպահի հանրությանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետեւանքներից», - ասաց Պետրոսյանը:

Սակայն երկուշաբթի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում մոտ մեկ ժամ հողմախառն ուժեղ անձրեւ էր տեղացել, որի հետեւանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել քաղաքում: Պետրոսյանն ասում է, որ այդ անձրեւի մասին եւս կանխատեսում էր արվել, սակայն Մեղրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ իրենք չէին զգուշացվել:

«Մենք չէինք սպասում, որ այդպիսի վնասներ կլինեն, այս պահի դրությամբ քաղաքի փողոցներն անցանելի են, միջպետական ճանապարհներին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, ճշտվում է վնասի չափը», - «Արմենիա Նաուին» տեղեկացնում է Մեղրու փոխքաղաքապետ Վանիկ Սարգսյանը:

Այս տարի գարնան ցածր ջերմաստիճանի ու առատ տեղումների հետեւանքով զգալիորեն վնասվել էին նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերն ու պտուղները:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ եղանակային անակնկալների հետեւանքով առաջացած վնասներից խուսափելու համար հարկավոր է անցնել ապահովագրական գյուղատնտեսության ու պայքարել երաշտի եւ կարկուտի դեմ:

«Մենք պետք է մյուս երկրների պես ունենանք պետության կողմից կառավարելի եւ աջակցվող գյուղատնտեսություն, սակայն գյուղացիները նույնպես պետք է տարբեր միջոցներով պահեն իրենց բերքը», - ասում է Ադիբեկյանը:

armenianow.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40