ՀՀԿ–ն, հնարավոր է, հանդես գա ընտրախախտումների պատժի խստացման օրինագծի դեմ. Շարմազանով

06.09.2018 20:28
1276

ՀՀԿ խմբակցությունը բազմիցս հայտարարել է այն մասին, որ կսատարի ընտրախախտումների համար պատժի խստացման օրինագիծը միայն այն դեպքում, եթե երկրորդ ընթարցմամբ ներկայացվի խոստացված համապատասխան ուղղումներով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Միաժամանակ, նրա խոսքով, եթե 2-րդ ընթերցմամբ օրինագիծը քննարկման դրվի առանց ինչ–որ փոփոխության, ապա ՀՀԿ–ն դեմ կքվեարկի. «Ես քննադատել եմ ոչ միայն օրինագիծը, այլ նաեւ կառավարության աշխատանքն, ընդհանուր առմամբ»,–նշեց Շարմազանովը։

Միաժամանակ, փոխխոսնակը նշել է, որ տվյալ օրինագիծը քննադատել է ոչ միայն ՀՀԿ–ն, այլ նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը՝ ի դեմս Գեւորգ Պետրոսյանի։

Հիշեցնենք, որ Սեպտեմբների 6-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեցին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային օրինագիծը, որով նախատեսվում է ընտրախախտումների համար պատժի խստացում: Օրինագծին «կողմ» քվեարկկեց 66 պատգամավոր։

Այս օրինագծով առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Բացի այդ, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100 000-ից մինչեւ 400 000 դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ:

Ընդ որում, կաշառք առաջարկվում է համարել ոչ միայն փող, այլ նաեւ այլ նյութեր տալը, ներառյալ՝ սննդամթերք: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է արգելել բարեգործությունը քարոզարշավի ժամանակ:

Բացի այդ, քաղաքացիներին կարգելվի քվեարկել երրորդ անձանց ներկայությամբ, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հայտնել ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի մասնակից որոշ քաղաքական ուժերի նախասիրությունների մասին:

Օրինագիծը կտրուկ քննադատության էր արժանացել ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից, սակայն նրանք չհամարձակվեցին այն տապալել:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40