Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում. Կազիմիրով

12.06.2022 23:40
1034

Ղարաբաղյան կարգավորման հարցում ԵՄ միջնորդության ռիսկերն այնքան էլ մեծ չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Որպես միջնորդ Ռուսաստանի Դաշնության դերն ակնհայտ է եւ բնական, քանի որ մենք տասնամյակներ շարունակ եղել ենք մեկ միասնական պետություն։ Բացի այդ, Ռուսաստանն այս հակամարտության տարածաշրջանին աշխարհագրական դիրքով շատ ավելի մոտ է, քան արեւմտյան երկրները»,- ընդգծել է դիվանագետը։

Դիվանագետի խոսով հստակեցվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարգավորումը դժվար էր, սակայն դժվար է պատկերացնել, որ  որ որեւէ այլ պետություն կարող էր ստանձնել այն դերը, որն այդ օրերին ուներ Ռուսաստանը։ Եվ դա միակ փորձը չէր։ Ավելի վաղ՝ դեռեւ Շուշիի անկումից առաջ, Նիկոլ Փաշինյանը խուսափում էր հակամարտության խաղաղ կարգավորումից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կարողացավ կատարել ղարաբաղյան երկրորդ պատերազմում ունեցած իր դերը»,- ասաց դիվանագետը եւ հավելեց, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում օգտակար է, եւ՛ ոչ այն պատճառով, որ դա պետք էր Ռուսաստանին, այլ մարտերը դադարեցնելու նպատակով:

Կազիրովը նշեց, որ իրադարձությունները հաստատել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի կենտրոնական դերը:

«Քաղաքականությունը հաշվի է առնում հստակ հանգամանքներ, որոնք այս կամ այն ​​ժամանակ զարգանում են որոշակի պետությունների մասնակցությամբ։ Այս դեպքում էլ է այդպես։ Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությամբ չի սահմանափակվում միայն. այն ավելի լայնածավալ ու ավելի բնական է: Այն, ի վերջո, մեծ պետություն է, եւ առավել եւս՝ Անդրկովկասի հարեւանությամբ, ուստի Ռուսաստանի դերն այս բարդ հարցում առանձնահատուկ է»,- պարզաբանեց դիվանագետը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը շատ կարեւոր է, քանի որ այն հակասության աղբյուր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։

Կազիմիրովը նշել է, որ հակամարտության կարգավորմանը հասնելը չափազանց կաեւոր է, այդ թվում՝ Եվրոպայի եւ հակամարտության գոտուց ավելի հեռու գտնվող այլ երկրների համար։ Պետք է հաշվի առնել նաև, որ ԼՂ բնակչությունը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ՝ նույնիսկ ավելի՝ քան Հայաստանի Հանրապետության բնակչությունը: Դիվանագետը կարծում է, որ հայկական սփյուռքը որոշակի ազդեցություն ունի ՀՀ կառավարության վարած քաղաքականության վրա:

«Ղարաբաղը նման հնարավորություններ չունի, եւ Ղարաբաղը պատմականորեն ավելի շատ է կապված Ռուսաստանի հետ, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ցանկանում վիրավորել հայերին այս հայտարարություններով, սակայն փաստը մնում է փաստ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ համակրում է Ռուսաստանին»,- եզրափակել է Վլադիմիր Կազիմիրովը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40