Google-ը միջուկային էներգիա կգնի՝ ԱԲ տվյալների պահման կենտրոնների աշխատանքն ապահովելու համար

15.10.2024 15:39
684

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ստորագրել է աշխարհում իր տեսակով բացառիկ պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը գնելու է իր աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա, որն արտադրելու են փոքր միջուկային ռեակտորները:

Ինչպես գրում է The Guardian-ը, Google-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացումը պայմանավորված է արհեստական բանականության կիրառման աճով:

Տեխնոլոգիական ոլորտի հսկան Կալիֆոռնիայի Kairos Power-ից պատվիրել է 6-7 փոքր միջուկային ռեակտոր, որոնք ամբողջությամբ պատրաստ կլինեն 2035-ի դրությամբ:

Google-ը հուսով է, որ այս տարբերակով հնարավոր կլինի լուծում տալ արհեստական բանականության տվյալների պահման կենտրոնների հարցին, որոնք պահանջում են հսկայական ծավալի էլեկտրաէներգիա:

Google-ի էներգետիկայի և կլիմայի գծով ավագ տնօրեն Մայքլ Թերելն այս կապակցությամբ ասել է. «Էլեկտրական ցանցին անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ՝ արհեստական բանականության  տեխնոլոգիաներին աջակցելու համար, որոնք նպաստում են գիտական մեծ առաջընթացին, բարելավում են ծառայությունները բիզնեսի և հաճախորդների համար և խթանում ազգային մրցունակությունն ու տնտեսական աճը»:



 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01