Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1֊ի կապակցությամբ

01.09.2023 10:32
832

Սիրելի մանկավարժներ, դպրոցականներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1֊ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր` տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում:

Տոնի առթիվ առանձնակի շնորհավորում եմ այս տարի առաջին դասարան հաճախող երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Կանաչ ճանապարհ եմ մաղթում բոլորիդ, ուսումնառության ողջ տարիների ընթացքում գիտելիքի անափ ծովից վերցրեք այն ամենը, ինչը ձեզ կհասցնի կրթական և մասնագիտական վերելքների։ Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև կրթության ոլորտի մեր մասնագետներին, քանզի նրանց ունեցած ավանդն ամենաարժեքավորն է սերունդների կրթության և դաստիարակության գործում։

Հարգարժան ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։ Գիտելիքով զինված անհատն է, որ խոստանում է ազատ ու անկախ ապրելու իրավունք։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում հաջողություններով լի ուսումնական տարի։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01