Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորանքը Մայիսի 9-ի կապակցությամբ

09.05.2023 12:37
806

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գորիսեցիներ,
Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կերտեցին նաև հայերը։ Մարշալներ է տվել մեր ազգը, հարյուր հազարավոր մարտիկներ, որոնք անզիջում կռվել են ամենատարբեր ռազմաճակատներում։

Արցախյան առաջին գոյամարտի համար բեկումնային եղավ Շուշիի ազատագրումը․ 1992-ի մայիսի 9-ին բերդաքաղաքն արդեն ազատագրված էր։ Շուշին դարձավ հայ ժողովրդի հավաքական կամքի, միասնական ուժի հաղթանակի խորհրդանիշը։ Հաղթական ժողովուրդը բանակ դարձավ։

Հարգելի հայրենակիցներ,
Մայր Հայաստանի ու Լեռնային Արցախի համար ծանր ժամանակներ են։ Մենք իրավունք չունենք համակերպվելու ստեղծված իրողության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ապացուցել ենք՝ կարողանում ենք դժվար պահին ուժ հավաքել, չընկրկել, հերոսական ոգով մի բռունցք դառնալ՝ պայքարելու հանուն մեր պետականության պահպանման։

Մեր պապերի, հայրերի ու եղբայրների արիությամբ կերտված հերոսական դրվագներով պիտի թևավորվենք ու պատրաստվենք գալիք հաղթանակներին։

Հաղթնակներն ու պարտությունները փոփոխական են, սիրելի հայրենակիցներ, ուստի վստահ եմ՝ հայ ժողովուրդը իր մեջ գտնելու է այն հավաքական ուժը, որը բերելու է նոր հաղթանակների։

Վստահ եմ՝ դեռ աղոթքներ են հնչելու մեր սպիտակ վանքում՝ Ղազանչեցոցում։
Մենք մեր միասնությամբ և Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնենք հաղթահարելու նաև այս փորձությունը և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը։
Աստված պահապան բոլորիս

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22