Գորիս համայնքի ղեկավարի այցը Նաին. համագործակցության նոր հնարավորություններ

21.05.2025 22:33
597

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսական բաժինների ղեկավարների ուղեկցությամբ, աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաք, հանդիպել քաղաքապետ Հասան Շաֆիին։ Այցի հիմնական նպատակն էր նախանշել մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները և դրանց նոր մեկնարկ տալ։

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ թվում՝ Նաինի մարզային իշխանությունների, տեղական արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և մշակութային հաստատությունների ղեկավարների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տնտեսական, սոցիալական, զբոսաշրջային և ներդրումային ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։ Հանդիպումները երկուստեք կարևորվել են նոր համագործակցություն ստեղծելու և հայ-իրանական բարեկամական կապերն առավել ամրապնդելու տեսանկյունից։ Նաինի քաղաքապետ Հասան Շաֆիին, ընդգծել է, որ երկու քաղաքներն ունեն բազմաթիվ նմանություններ մշակութային, պատմական և զբոսաշրջային ներուժի առումով, ինչը ամուր հիմք է համատեղ աշխատանքի համար։ Գորիսը և Նաինը, լինելով մշակութային և զբոսաշրջային կենտրոններ, ունեն համագործակցության զարգացման մեծ ներուժ։

Այս այցը գործնականում կարևոր քայլ էր՝ նախանշելու համատեղ ծրագրերի իրականացման ուղիները՝ սկսած մշակութային միջոցառումների անցկացումից մինչև տնտեսական կապերի խթանում։ Ակնկալվում է, որ այս այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանը՝ բացելով նոր հեռանկարներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40