Գորիս համայնքի ղեկավարի թեկնածուները նոյեմբերի 5-ի ընտրություններում

19.10.2017 10:12
3110

Առուշ Առուշանյան


Ծնվել է 1991թ. մարտի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:


1997-2007 ուսումնական տարիներին սովորել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում:


2007թ. ընդունվել է Երեւանի տնտեսագիտական համալսարանի ազգային տնտեսագիտության ֆակուլտետը եւ սովորել մինչեւ 2009թ.: Ելնելով նպատակահարմարությունից, 2009թ. տեղափոխվել է Գորիսի պետական համալսարան՝ տնտեսագիտության ֆակուլտետ եւ ավարտել 2011թ., որպես տնտեսագիտության բակալավր: 2012թ. ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան եւ ավարտել 2014թ.:


2008թ. օգոստոս ամսին հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն: Մինչեւ 2017թ. սեպտեմբեր հանդիսացել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրենը եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:


ՀՀ վարչապետի 2017թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար:


2016 թվականից ՀՀԿ անդամ է:


Ամուսնացած չէ:



Սամվել Հարությունյան


Ծնվել է 1954թ. մարտի 6-ին Գորիս քաղաքում:


1971թ. ավարտել Է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:


1972թ. ընդունվել եւ 1976թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի պատմության եւ հասարակագիտության բաժինը, եղել է ուսման գերազանցիկ, անվանական կրթաթոշակառու, ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության եւ հանրակացարանի ուսանողական խորհրդի նախագահ, հաղթել է ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի հանրապետական փուլում:


1965-1970թթ. ամառային ամիսներին որպես բանվոր աշխատել է Գորիսի «Ավանգարդ» սովխոզում:


1971թ. օգոստոսից որպես բանվոր աշխատել է Գորիսի «Միկրոշարժիչ» գործարանում:


1976-1989թթ. կազմակերպական, կուսակցական ղեկավար եւ դասախոսական աշխատանքներ է կատարել Երեւանի մանկավարժական ինստիտուտում:


1989թ. մարտից մինչեւ 1990թ. դեկտեմբեր աշխատել է Գորիսի շրջանային մշակույթի բաժնի վարիչ:


Այնուհետեւ որպես խորհրդական աշխատել է Գորիսի «Օվսաննա» կոոպերատիվում:


1991թ. մայիսից մինչեւ 1992թ. մայիս եղել է Գորիս քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ:


1992թ. մայիսի 5-ին ավելի քան եռապատիկ ձայնով հաղթել է ՀՀ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ ընտրվելով եւ մինչեւ 1994թ. մայիսի 25-ը լինելով Գորիսի քաղաքային իշխանության նախագահ:


1998-2000թթ. աշխատել է Գորիսի Ակ.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ պատմության ուսուցիչ:


2016թ. սեպտեմբերից Գորիսի պետական համալսարանին կից «Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգությունը» ծրագրի գիտաշխատող է:


1988թ. փետրվարից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը, այնուհետեւ ազատամարտին, ընտրվել Գորիսի պաշտպանության խորհրդի անդամ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, մասնակցել Կորնիձորի, Խանածախի մարտերին:


1990-ական թվականների առաջին կեսին եղել է ՀՅԴ անդամ:


Անցած 20 տարիներին գերադասել է լինել անկուսակցական:


Ամուսնացած է, ունի դուստր, երեք որդի, երեք թոռ:



Արշակ Մկրտչյան


Ծնվել է 1984թ. օգոստոսի 5-ին Գորիս քաղաքում՝ շինարարի ընտանիքում:


1990-2001թթ. սովորել է Գորիսի Յու.Բախշյանի անվան միջնակարգ դպրոցում:


2001-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժնում՝ ստանալով համապատասխան մասնագիտություն:


2005-2009թթ. սովորել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի «Քաղաքային շինարարություն եւ տնտեսություն» բաժնում՝ բարձր առաջադիմությամբ ավարտելով այն:


Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականից՝ որպես Գորիսի «Տիգրան» ռեստորանի տնօրեն:


2004-2009թթ. աշխատել է «Սերժ Մկրտչյան» ՍՊ ընկերությունում՝ փոխտնօրեն մարկեթինգի գծով:


2009-2013թթ. աշխատել է «Դրնգան» ՍՊ ընկերության տնօրեն, 2010 թվականից՝ «Հայր եւ դուստր Մկրտչյաններ» ՍՊ ընկերության հիմնադիր ու տնօրեն, 2014-16 թվականներին՝ «Մթնաձոր շին» ՍՊ ընկերության տնօրեն:


2008 թվականին ընտրվել է Գորիս քաղաքի ավագանու անդամ:


2012 թվականին վերընտրվել է Գորիս համայնքի ավագանու անդամ:


2012 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:


2016 թվականից Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է:


2017 թվականից աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Սյունիքի մարզային բաժանմունքի գլխավոր մասնագետ:


Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40