Գորիս. հոգեցունց միջադեպ, սպասումներ

07.06.2013 18:09
2200

2013թ. հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարը շարունակում է մնալ հանրապետության ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում: Շարունակում են տարաբնույթ վարկածներ շրջանառվել կատարվածի իրական պատճառների, կատարվածին նախորդած խորհրդավոր խնջույքի, բուն իրադարձության մանրամասների, ողբերգությունից հետո իրավապահների կողմից իրականացրած միջոցառումների, քաղաքական վերնախավի` խնդրո առարկայի հանդեպ ունեցած դիրքորոշման վերաբերյալ:

Շարունակում են նորանոր տեղեկություններ լույս աշխարհ գալ` մի մասն առանց հիմքերի, մի մասը` մտացածին, հորինված եւ հատուկ շրջանառության մեջ դրված… Մինչդեռ Գորիսում կատարվածն այնպիսի ողբերգություն է, քաղաքն ու շրջանն այնպիսի ալեկոծված եւ հոգեցունց վիճակում են (դա ցույց տվեց նաեւ Ավետիք Բուդաղյանի հուղարկավորությունը` հազարավորների մասնակցությամբ, որ տեղի ունեցավ հունիսի 4-ին), որ ամեն մի անզգույշ, չստուգված, չհիմնավորված արտահայտություն եւ տեղեկատվություն նոր խնդիրներ է առաջացնում (եւ կշարունակի առաջացնել): Սա այն դեպքն է, որ, ցավոք, կարող է եւ նորանոր դրսեւորումներով շարունակություն ունենալ: Ուրեմն եւ` ստուգենք ամեն մի վարկածի, ամեն մի տեղեկատվության իսկություն ու հավաստիություն եւ նոր միայն մատուցենք հանրությանը: Միաժամանակ` աղ չցանենք մարդկանց վերքերին, որոնք, առանց այդ էլ, շատ խորն են: Հետին թվով մարգարեի, տառապյալի ու մարտնչողի, համարձակի ու անաչառի ծիրանի չձգենք մեր` քանիցս ապացուցված անկար ուսերին: Հիշենք, որ կատարվածի համար ամենքս էլ մեղավորության բաժին ունենք: Չփորձենք հեռվից Գորիսը սիրողի ու գորիսյան իրականության համար չարչարանքի ուղի ելած մարդու կեցվածք ընդունել: Չփորձենք բոլոր գորիսեցիների անունից խոսք ասել ու շառլատանության, փարիսեցիության` վաղուց զորացրված հրձիգներին վերստին ասպարեզ բերել:

Գորիսն ու ընդհանրապես Սյունիքը շառլատաններից ու փարիսեցիներից խորշում են ոչ պակաս, քան ամենաթողության ճարտարապետներից, երկրամասն ասպատակող հայրենական զավթիչներից, պետության անվամբ ծպտվածներից: Բոլորիս եւ յուրաքանչյուրիս ողջամիտ ու սթափ պահվածքից է, ի վերջո, կախված Գորիսի քաղաքացիական` այլեւս հիմնավորապես ճաք տված համերաշխությունը, նաեւ արդարադատության օբյեկտիվ ընթացքը, որին սպասում ենք: Սպասում ենք նաեւ հանրապետության քաղաքական ղեկավարության ինքնախարազանմանը, քանզի երկրի քաղաքական ղեկավարությունն է թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն գորիսյան ողբերգության եւ առհասարակ սյունիքյան խոտորված եւ անարգված իրականության համար: Ի դեպ, թե որքանով կշարունակվի Սյունիքին ծաղրելու` տարիների պետական քաղաքականությունը, թե որքանով կշարունակվի Սյունիքը միայն հանքահումքային բազա ու մի քանի հոգու կալվածք դիտելու գործելակերպը` կերեւա նաեւ այն բանից, թե ում են նշանակում Սյունիքի տարածքային իշխանության հերթական ղեկավար: Այո, նոր մարզպետի նշանակումն այն բարոմետրն է, որ պարզորոշ, հստակ ցույց կտա վերջնականապես, թե Սյունիք ասելով ինչ է հասկանում նախագահ Սերժ Սարգսյանը (թեեւ բազում անգամ` կոնկրետ քայլերով, նա արդեն ցույց է տվել, թե իր համար ինչ ասել է Սյունիք): Մեզ ապշեցնում է նաեւ այս օրերին թեւածող ճենճերահոտ պրոպագանդան, թե իբր Սյունիքը կառավարելու համար ուժեղ ձեռք է պետք, «պագոնավոր» է պետք, կշտացած բիրդանաղա է պետք… Հավատացեք, դա մեծագույն մոլորություն է եւ ոչ պակաս մեծագույն վիրավորանք այստեղ ապրողներիս համար: Հավատացեք, Սյունիքը Հայաստանի ամենամտավորական, ամենաաշխատասեր, ամենաօրինապահ, ամենապետականամետ, քրիստոնեական ու ազգային արժեքներով     առավելագույնս առաջնորդվող տարածքներից է: Սյունիքում խորշում են «ուժեղ ձեռք» ասվածից, Սյունիքում խորշում են լժե պագոնավորներից, Սյունիքում զզվում են բիրդանաղաներից ու նրանց լակեյներից եւ ճորտության մյուս սերմնացաններից: Սյունիքին հարկավոր է տարածքի հիմնախնդիրներն իմացող ու տարածքի մարդկանց ճանաչող, ազնիվ, մտավորական, բարեխիղճ, անձնական շահը պետական շահին ստորադասող, կլանային-թայֆայական հարաբերություններից ու կապանքներից զերծ, մեր ազգային ունեցվածքի ասպատակությանը չմասնակցած անձնավորություն: Ինչ վերաբերում է Գորիսում եւ Գորիսից դուրս շրջանառվող հարցին` կունենա՞ արդյոք այս ողբերգությունը շարունակություն, կհանդիսանա՞ արդյոք այս ողբերգությունը վենդետայի սկիզբ, ապա դրա պատասխանը (համոզված ենք) բացառապես կախված է արդարադատության օբյեկտիվ ընթացքից եւ, իհարկե, բոլորիս եւ յուրաքանչյուրիս ողջամիտ, զսպված, չափավորված պահվածքից:

Մի բան էլ` տեղի ունեցածի շուրջ կրքերը շատ թե քիչ կհանդարտվեին, ասեկոսեները նվազագույնի կհասնեին, անպատասխան հարցերը կպակասեին, եթե մեր հայրենի կառավարությունը միջադեպից ժամեր անց հավաքվեր ու արտահերթության կարգով քննարկեր Գորիսում ստեղծված իրավիճակը (որոշ մարտնչող տգետներ, հատկապես մայրաքաղաքային եթերից, քարոզում են` քանի դեռ նախաքննություն է` կառավարությունը չի կարող գնահատական տալ տեղի ունեցածին, իսկ մենք ասում ենք` կառավարությունը պետք է գնահատական տա ոչ թե կոնկրետ այդ ողբերգական դեպքին (դա, իսկապես, նախաքննական մարմնի խնդիրն է), այլ արտառոց երեւույթին ու երեւույթը ծնող պատճառներին): Մի քիչ էլ հստակ ու ոչ երկիմաստ պետք է լինեին իրավապահ մարմինների կողմից տարածվող պաշտոնական տեղեկությունները: Տպավորություն ունենք, որ մեկ-երկու կայք` իրենց կիսագրագետ տեքստերով, ավելի քաջատեղյակ են երկրի անցուդարձին, քան պետական բազմաթիվ ատյանների լրատվական ծառայություններն ու պաշտոնական լրատվամիջոցները միասին վերցրած:

«Սյունյաց երկիրը» վշտակցում է Բուդաղյանների ընտանիքին` Ավետիք Բուդաղյանի ողբերգական մահվան կապակցությամբ։

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
4 հունիսի 2013թ.

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07