Սպարապետ Նժդեհի հիշատակի օրն է. այցելեցինք Խուստուփի լանջին գտնվող Կոզնի աղբյուր, որտեղ նրա մասունքն է հանգչում

07.10.2024 15:40
764

Այդ վայրում է 1983 թ․ հոկտեմբերի 7-ին հողին հանձնվել Սյունիքի Սպարապետի մասունքների մի մասը։

Վայրը (այդ ժամանակվանից) սրբատեղիի պես մի բան է դարձել ոչ միայն կապանցիների համար։

Ուխտավորների մեր խումբը (Սամվել Ալեքսանյան, Լեոնիդ Գրիգորյան, Վահրամ Օրբելյան, Լևոն Պետրոսյան) Բաղաբուրջում միացավ մայրաքաղաքից Կապան այցելած մեկ այլ խմբի, որը գլխավորում էր մեծահարգ Ժորա Բարսեղյանը․ վերջինս այն նժդեհապաշտներից է, ովքեր ժամանակին նախաձեռնեցին Նժդեհի աճյունի տեղափոխումը Հայաստան։

Ուխտավորների խմբում էր նաև Արա Շահինյանը՝ «Միասնության դրոշ» նախաձեռնության ներկայացուցիչը, ով որոշակի ներդրում ունի Ազգային պարի օրն առաջին անգամ Սյունիքում (Սիսիանում) կազմակերպելու գործում։

Ուխտավորների այդ խումբը Բաղաբուրջ էր հասել երեկ և գիշերել հանգուցյալ Ստեփան Կարապետյանի տանը, որտեղ 1983-ի հոկտեմբերին՝ որոշ ժամանակ, պահվում էր Սպարապետի մասունքը։ Հենց նրա «Վիլիս» մեքենայով էին մասունքը Բաղաբուրջից տարել Կոզնի աղբյուր։

Մենք խոնարհվեցինք Նժդեհի գերեզմանի առջև, վերհիշեցինք Սպարապետի գլխավորած Սյունիք–Զանգեզուրի հերոսամարտը։

Վերհիշեցինք նրա մարգարեություն դարձած պատգամը՝ «Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի․ առանց աշխարհագրական Հայաստանի այդ խոշոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»։

Վերհիշեցինք այն երախտավորներին, ովքեր 1983-ին կատարել են Նժդեհի պատվիրանը և նրա սրբազան մասունքը հողին հանձնել Խուստուփի լանջին՝ Վարագ Առաքելյան, Գարեգին Մխիթարյան, Արցախ Բունիաթյան, Ժորա Բարսեղյան, Անդրանիկ Կարապետյան։

Այնուհետև Ժորա Բարսեղյանը հուշեր պատմեց այդ օրերին առնչվող մի շարք հանգամանքների մասին։

Ներկաները խնկարկեցին Գարգեին Նժդեհի հիշատակը։

Վերջում Արա Շահինյանի որդին՝ 6-րդ դասարանցի Հայկ Շահինյանը կատարեց Նժդեհի երգը՝ «Արազ ափին, ծնված ընկեր...» երգը։

Հիշատակի ցերեկույթն ավարտվեց Ինքնավար Սյունիքի քայլերգի կատարմամբ, որը դարձյալ կատարեց Հայկ Շահինյանը.

Մեր սարերն անառիկ եւ հպարտ,

Մեր որդիք կորովի եւ անպարտ.

Խոր ձորեր Սյունիքի ահավոր,

Շիրիմ են թշնամու դարավոր։

 

Թշնամին հազարով միշտ մեր դեմ,

Կուրծք կրծքի մենք կանգնած նրա դեմ,

Չենք դողում, չենք սարսում մենք մահից,

Մեր մահը թեթեւ թիթեռի թեւից։

 

Ինքնավար Սյունիքին ցանկանք,

Միշտ լինել թշնամու սպառնանք,

Շատ ապրի մեզ համար այսուհետ,

Քաջ հերոս Նժդեհ սպարապետ։

Երբ մենք հեռացանք Նժդեհյան սրբավայրից, այնտեղ դեռ ուխտավորներ կային։

Իսկ մեզ թվում էր, ինչպես նախորդ ուխտագնացությունների ժամանակ, թե Խուստուփի անտառապատ լանջին, բարձր երկնքում մի արծիվ է թևատարած ճախրում․․․ Հավանաբար Սպարապետ Նժդեհի անհանգիստ հոգին է, որ մինչև այսօր թևածում է, ոչ միայն Սյունիքի, այլև Արցախի ու Նախիջևանի վրա...

Անպայման գալու է Նժդեհի հոգու հանգստության օրը․․․

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01