Գորիս-Կապան ճանապարհը դեռ փակ է, հայտնի չէ՝ երբ կվերսկսվեն բանակցությունները․ Գևորգ Փարսյան

27.08.2021 12:05
1372

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են փակ  պահել Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած բանակցությունները ապարդյուն են անցել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ մինչդեռ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իրեն վստահեցրել են, որ մինչև երեկո ճանապարհը կբացվի։

«Հանդիպումները տեղի ունեցան, բանակցությունները եղան։  Բայց մինչև այս պահն էլ ճանապարհը փակ է։ Այսօր պետք է բանակցությունները շարունակվեն, բայց հայտնի չէ, թե երբ բանակցությունները կվերսկսեն։ Բանակցությունները եռակողմ էին, հայկական կողմի ներկայացուցիչները ևս մասնակցություն ունեցել են»,- նշեց համայնքի ղեկավարը։

Գևորգ Փարսյանի տեղեկացմամբ՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի որոշ հատվածների՝ ադրբեջանցիների կողմից փակված մնալը բազմաթիվ դժվարություններ է առաջացրել Որոտան, Շուռնուխ և Բարձրավան համայնքաների բնակիչերի համար։

Դիտարկմանը՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած այլընտրանքային ճանապարհով երթևեկություն չի կազմակերպվո՞ւմ, Կապանի համայնքապետը պատասխանեց․ «Գործող միակ այլընտրանքային ճանապարհը բեռնատարների համար անհարմար ճանապարհ է։ Գրեթե ոչ օգտագործելի։ Ներկա դրությամբ այդ ճանապարհը վերանորոգվում է։ Գորիս- Կապան մայրուղին Իրանի հետ կապող միակ ճանապարհն է»,- նկատեց նա։

Գորիս Փոխքաղաքապետ Իրինա Յոլյան էլ  Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է Շուռնուխ համայնք այցելել՝ տեղում ծանոթանելու իրավիճակին։  

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական ԶՈւ-ն փակել է Գորիս- Կապան ճանապարհը։

Ադրբեջանցիները նշում են, որ իբր հայ զինծառայողները վիրավորել են իրենց զինծառայողին: ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դանակահարության վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

  Նա նշեց՝ այն հատվածը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, կա այլ՝ գրունտային ճանապարհ․ ասֆալտապատում են Կապան-Աղվանի այլընտրանքային ճանապարհը։

Հիշեցնենք նաև, որ  ճանապարհը բացելու եռակողմ հայտարարություններն երեկ արդյունք չեն տվել։  Այն ավարտվել է ուշ երեկոյան, սակայն,  ադրբեջանցիները հրաժարվել էին բացել  ճանապարհը։

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12