Գորիսի բազմագործառութային քոլեջի ֆեյք տնօրենը սպառնում է «գողականներ ու մենթեր բաց թողնել», եթե իր ուզած ցուցմունքը չկարողանա կորզել Կարեն Լազարյանի դեմ

29.06.2026 10:31
2022

Այսօր՝ 2026 թ․ հունիսի 29-ին, խմբագրությանն է տրամադրվել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի աշխատակցի հաղորդումը հանցագործության մասին՝ ուղղված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։

Փաստաթուղթը, էլեկտրոնային փոստով, վերահասցեագրվել է ըստ պատկանելության։

Հաղորդման մեջ մասնավորապես նշվում է՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը 2026 թ․ փետրվարից սկսած՝ մի քանի անգամ ինձանից պահանջել է Գորիսի նախկին պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին վնաս պատճառող, նրա համար ոչ ցանկալի, նույնիսկ անիրական տեղեկությունների տրամադրում՝ նրան ազատությունից զրկելու կամ նրա իրավունքները սահմանափակելու կամ նրան վարկաբեկելու համար։

Ասում էր՝ տուր ուղղություն, թե ինչպես կարող ենք Կարեն Լազարյանի վրա գործ սարքել։

Խոստանում էր, որ Կարեն Լազարյանի դեմ գործ սարքելու դեպքում ինձ․․․ չեն կպչելու։ Ասում էր՝ նրա թեման պրծած է, ժամանակի հարց է, իրեն փակելու են, մնում է քո օգնությունը։

Արմինե Կոլյանն այնուհետեւ հիշեցնում էր, թե իբր ես էլ հարվածի տակ եմ։ Բայց չեմ թողնելու, ասում էր նա, որ քեզ հետ վատ վերաբերվեն, եթե, իհարկե, Կարեն Լազարյանի մասին մեր ուզած տեղեկությունները տաս։

Հակառակ դեպքում, կրկնում էր, դու էլ խնդիրներ ես ունենալու, երեխեքդ մեղք են։

Դատելով Արմինե Կոլյանի պահվածքից, նկատի ունենալով նրա եւ փոխմարզպետի մտերմությունը, կարծում եմ՝ տեղի ունեցողն ուղղորդվում է մարզպետարանի կողմից։

Եվ, օրերից մի օր, պատահաբար կամ գուցե ոչ պատահաբար, տնօրենի աշխատասենյակում լսում եմ Արմինե Կոլյանի հետ մի հեռախոսազրույց։

Կապանի բարբառով կինը (ձայնից ենթադրում եմ՝ կարող էր եւ լինել փոխմարզպետ Նարե Ղազարյանը) խորհուրդ էր տալիս տնօրենին՝ ասա՝ լավ կլինի, որ աջակցես մեզ՝ ընդդեմ Կարեն Լազարյանի, այլապես վատ կլինի իր համար։

Տնօրենի պահանջներն ու շանտաժը չեն բավարարվել մեր բանավոր զրույցներով։

Նաեւ գրավոր sms-ներ էր ուղարկում, որոնցից մեկը պահպանվել է, որը եւ Ձեզ եմ տրամադրում։

Մի անգամ էլ շանտաժն անպատկերացնելի պատկեր ունեցավ, որին ներկա էի ոչ միայն ես։

- Եթե այսպես շարունակվի, ապա նրա վրա գողականներ եւ մենթեր եմ բաց թողնելու, իսկ Կարենի հետ կապ ունեցողներին «սիկտիր» եմ անելու,- հայտարարեց իբր հայ կին համարվող, իբր կրթական հաստատության տնօրեն Արմինե Կոլյանը։

Բայց ես միշտ էլ մերժել եմ նրան՝ ասելով ճշմարտությունը, որ Կարեն Լազարյանի մասին չգիտեմ մի բան, որ անհամատեղելի է գործող օրենքների հետ։

Տեսնելով, որ շանտաժն ու սպառնալիքը օգուտ չեն տալիս՝ Արմինե Կոլյանը հունիսի 22-ին հաղորդում է ներկայացնում ոստիկանություն՝ իբր նախկին քոլեջում տեղի ունեցած հանցագործությունների մասին՝ չներկայացնելով որեւէ փաստական հիմք։

Տեսնելով, որ դա էլ չի օգնում իր երազանքների իրականացմանը․․․ Հունիսի 26-ին քոլեջի կադրերի բաժնի վարիչ Մելինե Խոյլունցն ինձ հրավիրում է աշխատասենյակ եւ սեղանին դնում տնօրենի հրամանը՝ ինձ աշխատանքից ազատելու մասին՝ անվստահության հիմքով։

Մեր միջեւ բանավեճ է սկսվում։

Այդ մասին իմանում է տնօրենը եւ ինձ հրավիրում իր աշխատասենյակ։

- Կարենի դեմ ցուցմունք չտալու համար եմ քեզ աշխատանքից ազատում,-հայտնում է Արմինե Կոլյանը եւ ավելացնում՝ պատռում եմ հրամանս, հիմա էլ ուշ չէ՝ պետք է Կարենի դեմ ցուցմունք տաս։

Ես նորից եմ նրան մերժում՝ հերթական անգամ անհեթեթություն եւ անբարոյականություն համարելով պահանջը։

Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի նախագահ

Խնդրում եմ Ձեր օգնությունը՝ դադարեցնելու անձիս դեմ ուղղված շանտաժն ու սպառնալիքները, նաեւ հնարավոր այլ գործողությունները։

Խնդրում եմ միաժամանակ Արմինե Կոլյանի կողմից ամիսներ շարունակ կազմակերպված շանտաժին տալ իրավական գնահատական։

Սույն դիմում-հաղորդումն ուղարկում եմ նաեւ լրատվամիջոցներին, որպեսզի կարողանամ կանխել հետագա հնարավոր գործողություններն անձիս դեմ։

Կից ուղարկում եմ ինձ աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը, որ նույն օրը պատռել է ինքը՝ Արմինե Կոլյանը։

Ուղարկում եմ նաեւ տնօրենի կողմից ինձ ուղարկված sms հաղորդագրությունը, որով պնդում էր իր ապօրինի եւ խուլիգանական պահանջը»։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25