«Անորա» ֆիլմն Օսկարի 97-րդ մրցանակաբաշխությանը տարվա ֆիլմ անվանակարգում հաղթեց

03.03.2025 11:26
693

Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։ 

«Անորա»-ն, որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Եվ այսպես, «լավագույն ֆիլմ» անվանակարգում  «Անորա»-ի հետ միասին առաջադրվել էին Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը», Ջեյմս Մենգոլդի «Բոլորին անհայտը», Էդվարդ Բերգերի «Կոնկլավ»-ը։ «Լավագույն ֆիլմ»-ի տիտղոսին էին հավակնում նաև «Սուբստանցիա», «Էմիլիա Պերես», «Դյունա. մաս 2», «Ես դեռ այստեղ եմ», «Նիկելե տղաները», «Չարը» ֆիլմերը։

Լավագույն դերասան է ճանաչվել Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Այս անվանակարգում առաջադրված էին նաև, Թիմոթի Շալամեն «Բոլորին անհայտը» ֆիլմում հայտնի ռոք երաժիշտ Բոբ Դիլանին մարմնավորելու համար, Ռալֆ Ֆայնսը «Կոնկլավ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, Սեբաստիան Ստենը «Աշակերտը» ֆիլմում Դոնալդ Թրամփին մարմնավորելու համար և Կալման Դոմինգոն «Սինգ-սինգ» ֆիլմում գլխավոր դերի համար։

Էդրիեն Բրոուդի

Էդրիեն Բրոուդի

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքի Մեդիսոնը («Անորա»): Տվյալ անվանակարգում առաջադրված էին նաև Դեմի Մուրը («Սուբստանցիա»), Սինտիա Էրիվոն («Չարը»), Կառլա Սոֆիա Գասկոնը («Էմիլիա Պերես»), Ֆեռնանդա Տոռեսը («Ես դեռ այստեղ եմ»)։

Մայքի Մեդիսոն

Մայքի Մեդիսոն

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Շոն Բեյքերն իր «Անորա» ֆիլմի համար։ Այս անվանակարգում առաջադրված էին նաև Բրեյդի Քորբեթը «Բրուտալիստը», Կորալի Ֆարժան «Սուբստանցիա», Ջեյմս Մենգոլդը «Բոլորին անհայտը», Ժակ Օդիարը «Էմիլիա Պերես» ֆիլմերի համար։ 

Շոն Բեյքեր

Շոն Բեյքեր

Լավագույն երկրորդ պլանի դերասան է ճանաչվել Քիրան Քալկինը («Իրական ցավ»), իսկ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ Զոյի Սալդանան («Էմիլիա Պերես»)։

Զոյի Սալդանա

Զոյի Սալդանա

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում ևս հաղթող է ճանաչվել «Անորա»-ն, որն այս մրցանակի համար պայքարում էր «Բրուտալիստը», «Իրական ցավ», «Սեպտեմբերի 5», «Սուբստանցիա» ֆիլմերի հետ։ 

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Կոնկլավ»-ը։ Այս մրցանակին էին հավակնում նաև «Բոլորին անհայտը», «Էմիլիա Պերես», «Նիկելե տղաները», «Սինգ-սինգ» ֆիլմերը։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակը շնորհվել է «Ես դեռ այստեղ եմ» (Բրազիլիա) ֆիլմին: Այս անվանակարգում առաջադրված էին  «Ասեղով աղջիկը» (Դանիա), «Էմիլիա Պերես» (Ֆրանսիա), «Սուրբ թզի սերմը» (Գերմանիա) ֆիլմերը և «Հոսք» անիմացիոն ֆիլմը (Լատվիա)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը շնորհվել է «Հոսք»-ին։ Այս անվանակարգում առաջադրված էին նաև «Գլուխկոտրուկ 2», «Խխունջի հուշերը», «Ուոլես և Գրոմիթ. ամենավայրի վրեժը», «Վայրի Ռոբոտ» անիմացիոն ֆիլմերը։

«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Բրուտալիստ»-ին։ Այս մրցանակին էին հավակնում նաև «Կոնկլավ», «Էմիլիա Պերես», «Չարը» ֆիլմերը և «Վայրի ռոբոտ» անիմացիոն ֆիլմը։ 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25