Հայաստանի ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հունվարի 5-ին

11.01.2023 19:45
977

Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս են բացատրում ՀԱՊԿ-ի այսօրվա հայտարարությունը, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, մինչդեռ երեկ վարչապետն ասել էր, որ ծանուցումն արդեն ուղարկվել է, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին»։

Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը:

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53