Նրանք ներկայացնում են Սիսիանը. Լարիսա Հարությունյան

06.05.2019 12:16
1230

«Նրանք ներկայացնում են Սիսիանը» նոր խորագրի ներքո այսուհետև sisian.info-ն կներկայացնի բոլոր նրանց, ովքեր տարբեր բնագավառներում պատվով ներկայացնում են մեր համայնքը: Մեր այսօրվա հերոսուհին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտուհի Լարիսա Հարությունյանն է:

Նրան գրեթե բոլորն են ճանաչում ու սիրում, որպես ակտիվ, պրպտող, կազմակերպչական ձիրքով օժտված աղջնակ, ով գերազանց սովորելով հանդերձ, հմտորեն կարողանում է տարբեր ծրագրերի մասնակցելու և նախաձեռնություններով հանդես գալու ժամանակ գտնել:


55575488 978362562367192 8997406201025134592 oԼարիսան ընկերների՝ Արգիշտի Եղյանի և Գալինա Խաչատրյանի հետ վերջերս մասնակցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում իրականացված հերթական Մարդամեջ սոցիալական նորարարական գաղափարների մրցույթին: Ժյուրիի դատին հանձնված 8 ծրագրերից հաղթել են 4-ը, որոնցից մեկում՝ «Չ՛սմարթ վահանակ» ծրագրում, ընդգրկված էին նաև Սիսիանը ներկայացնող երիտասարդները:  Ծրագրի արդյունքում Սիսիանում կտեղադրվեն վահանակներ, որտեղ Լարիսայի, Արգիշտիի և Գալինայի ջանքերով կներկայացվեն մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը նպաստող  նյութեր:59022846 596022137562346 7527812265148416000 n
Լարիսան և նրա քույրը՝ Էլենը, Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող երեխաների հետ մարտի 20-ին մասնակցել են  Ազգային Ժողովում կազմակերպված խորհրդարանական լսմանը:59502532 420482545166219 3286107124874084352 n Նախաձեռնությունը Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայինն էր, որն իրականացվել է՝ մի շարք ՀԿ-ների, մարզպետարանների ու համայնքապետարանների աջակցությամբ: Երեխաների ճանապարհածախսը հոգացել է Սիսիանի համայնքապետարանը: Խորհրդարանական լսման նպատակն էր երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնել: Նրանք երկրի գլխավոր ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն են ունեցել: Լարիսան ևս հանդես է եկել իր գեղեցիկ հռետորական խոսքով,  ներկայացրել  է արտագաղթի  խնդիրն ու կոչ է արել բոլոր հայերին վերադառնալ, շենացնել իրենց հայրենիքը:
Իսկ որպես վերջաբան՝ հայտնի ասացվածքը. «Պատանեկության տարիներին ձեռք բերած գիտելիքները հույսի ծաղիկներ են, որոնք անպայման պտուղներ կտան»

http://sisian.info

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21