Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը եւ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր

30.04.2022 14:42
4416

Այսօր Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը և Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը նախատեսում է փոխգործակցության ակտիվացում և բարելավում մի քանի հիմնական ուղղություններով:

Հանդիպմանը ներկա էին Գորիսի պետական քոլեջի կադրերի վարիչ Հ. Օրդյանը, Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանը, ուսումնական մասի վարիչ Վ. Դանիելյանը, հումանիտար մասնագիտություների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ս. Մանուչարյանը, գիտական քարտուղար Լ. Թունյանը:

Թ. Մարությանը, շնորհակալություն հայտնելով քոլեջի տնօրեն Կ. Լազարյանին կրթական երկու հաստատությունների միջև ուսումնագիտական կապերը նոր, ավելի ամուր հիմքերի վրա դնելու առաջարկը ողջունելու համար, ներկայացրեց այդ կապերը ամրապնդելուն ու զարգացնելուն ուղղված հեռանկարային քայլերը` ըստ ռազմավարական նպատակների, համագործակցության ուղղությունները, հավաստիացրեց, որ ԳՊՀ-ն պատրաստ է պատշաճ մակարդակով իրականացնելու համաձայնագրով նախատեսված աշխատանքները և ակնկալում է համարժեք պատասախանատվություն քոլեջից, որը, որպես ՄՄՈՒՀ, իր պատմությամբ, կրթական ավանդույթներով, թողարկած որակյալ կադրերով մշտապես կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում:

Կ.Լազարյանը նույնպես շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ի դեմս Թ.Մարությանի, համագործակցության օրապահանջ ու սպասված առաջարկի համար: Նա նշեց, որ ժամանակի մարտահրավերները թելադրում են արտաքին շահակիցների հետ համագործակցության մեխանիզմների բազմազանեցում ու բարելավում, առաջավոր փորձի փոխանակում՝ ի շահ կրթական ծառայությունների շարունակական բարելավման:

ԳՊՀ-ի և Գորիսի պետական քոլեջի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝ սահմանված կարգով կազմակերպել հավակնորդների (քոլեջի շրջանավարտների) կրթության շարունակումը բուհում՝ ըստ կրթաձևերի նախապես հայտագրված մասնագիտությունների գծով՝ կատարելով «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգ»-ով սահմանված պահանջները, կհամապատասխանեցվեն ու կվերանայվեն այդ մասնագիտությունների գծով ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը,  փոխադարձ պրակտիկաների կազմակերպում, այդ թվում՝ գիտամանկավարժական ու հետազոտական, քոլեջի սովորողների համար կազմակերպվել ճանաչողական այցեր՝ ծանոթացնելու բուհի մասնագիտություններին, կրթական միջավայրի առանձնահատկություններին, հնարավորություն ընձեռել քոլեջի ուսանողներին ու դասախոսներին՝ օգտվելու համալսարանի մասնագիտական լաբորատորիաներից, կաբինետներից, գրադարանից, իրականացնել համատեղ թեմատիկ, մշակութային միջոցառումներր, գիտական սեմինարներ, քոլեջի դասախոսներին իրազեկել համալսարանում կազմակերպվող գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների և այլ միջոցառումների մասին՝ բարելավելով ներգրավվածության մեխանիզմները, համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում Կողմերի գործունեությանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական ու կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։

Պատասխանատուները արդյունավետ քննարկում ունեցան համագործակցության ուղղություններին վերաբերող հարցերի շուրջ և համոզմունք հայտնեցին, որ առկա նախադրյալները կնպաստեն՝ արձանագրելու բարեհաջող արդյունքներ:

Գորիսի պետական համալսարան/Goris State University

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06