Գորիսի պետական քոլեջը պաշտոնապես իրազեկել է ՀՀ վարչապետին ու ԿԳՄՍ նախարարին՝ անժամկետ գործադուլի և դասադուլի մասին

22.04.2025 10:45
3025

Գորիսի գյուղերի ուղղությամբ մեկ ամիս շարունակ անարգել կրակում է թուրքը...

Ավելի վաղ Գորիսի սահմանամերձ իշխող բարձունքներն են հանձնվել թուրքին...

Ավելի վաղ Գորիսի երբեմնի շրջանի վարչական տարածքից՝ Մեծ Իշխանասարից ու Սև լճից մինչև Թասի լեռնանցք և Շուռնուխ՝ մի քանի հարյուր հա հողատարածք, հանձնվել է թուրքին...

Եվ Գորիսը, հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ, դարձել է փականքված, փակուղու մեջ հայտնված բնակավայր։

Հիմա էլ հերթը հասել է բուն Գորիս քաղաքը ներսից քանդելուն...

Այդտեղ՝ տեղական երկու իշխանավոր, վերոնշյալ սպառնալիքներին դիմագրավելու և կորսված տարածքները վերականգնելու խնդիրներով մտահոգվելու փոխարեն, հանրապետության կառավարությանը մոլորության մեջ գցելով, ԿԳՄՍ նախարարության հայտնի կանանց դասակի հետ համագործակցելով, ձեռնամուխ են եղել Գորիսի տարածաշրջանի ամենակայացած կրթօջախը, հարյուրամյա փառավոր ուղի անցած ուսումնական հաստատությունը, Գորիսի տարածաշրջանի համար վերջին մեկ դարում «բրենդային» նշանակություն ունեցած, Հայաստանի ամենաճանաչված ու ամենահեղինակավոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկը վերացնելու անփառունակ և անբարո գործընթացին՝ այդկերպ թիկունքից հարված հասցնելով փորձությունների մեջ հայտնված Գորիսի կենսունակությանը, ճանապարհ բացելով երիտասարդության արտագաղթի համար, թևաթափ անելով իրենց ողջ կյանքը կրթության գործին նվիրած դասախոսներին, գորիսեցի պատանիներին ու աղջիկներին զրկելով հնարավորությունից՝ կրթություն ստանալու այն ուսումնարանում, որտեղ իրենց նախնիներն են սովորել ու մասնագիտություն ձեռք բերել։

Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ դիմադրել հակակրթական, հակագորիսյան և հակասյունիքյան այդ մոլագարությանը, Գորիսի պետական քոլեջը պատրաստվում է անժամկետ գործադուլի և դասադուլի, ինչի մասին ս.թ. ապրիլի 21-ին, գործող կարգի համաձայն, իրազեկման պաշտոնական գիր է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Իրազեկման գիրը՝ ստորև:

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Գորիսի պետական քոլեջում կազմակերպվելիք անժամկետ գործադուլի և դասադուլի, ինչպես և մի խումբ մանկավարժների՝ աշխատանքից ազատվելու մտադրության մասին

 

Հարգելի պարոն վարչապետ

Հարգելի տիկին նախարար

Ս.թ. մարտի 24-ին և ապրիլի 4-ին Գորիսի պետական քոլեջի քառասունից ավելի աշխատակից իրենց մտահոգությունն են հայտնել Ձեզ՝ Գորիսի 100-ամյա քոլեջի շուրջ հրահրված զարգացումների վերաբերյալ: Ստեղծված իրավիճակի առնչությամբ ս․թ․ ապրիլի 8-ին դիրքորոշում է հայտնել նաև Գորիս համայնքի ավագանին, ավելի վաղ էլ երկու անգամ (07.03.2025թ․ և 04.04.25թ․) ԿԳՄՍ նախարարին դիմում է հղել քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը։

Սակայն Դուք չեք արձագանքել նշված դիմումներին։

Ենթադրում ենք, որ վարչապետի աշխատակազմը մեր դիմումները թաքցրել է Նիկոլ Փաշինյանից կամ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը գերադասել է հիմք ընդունել Սյունիքում հայտնի երկու թշվառականի բանսարկությունը:

ԿԳՄՍ նախարարության անունից (դիմումներից մեկի վերաբերյալ) ինչ-որ խոսք-պատասխան է ուղարկել Արաքսիա Սվաջյանը, ով, նախևառաջ, խուսափել է պատասխանել մեր բարձրացրած հարցերին, իսկ հետո՝ հանուն ճշմարտության նշենք, որ նրա կերպարը կամ նրա գրած նամակը, շատ ցանկանալու դեպքում անգամ, լուրջ չի կարող ընդունվել կրթության ոլորտի որևէ աշխատողի կողմից:

Հաշվի առնելով, որ՝

ա) Գորիսի երկու  քոլեջի միաձուլման վերաբերյալ կառավարության որոշման հիմքում դրված հիմնավորումները չափազանց խոցելի են և արհեստական, նույնիսկ ոչ գրագետ ու ոչ հիմնավոր,

բ) ամեն գնով առաջ եք տանում Գորիսի 100-ամյա քոլեջն ասպարեզից վերացնելու Ձեր ակնհայտ սուբյեկտիվ ցանկության իրականացումը,

գ) ամեն գնով ընդառաջ եք գնում Սյունիքի մարզպետի անվամբ այս կողմերում երբեմն-երբեմն՝ լուսանկարվելու համար երևացող անձնավորության ու Գորիսում մերժված և հանրային կյանքի լուսանցքում հայտնված պատգամավորի քմահաճույքին՝ նրանց չեղած վարկանիշը փրկելու և Գորիսի պետական քոլեջը նրանց գրպանային գործիքը դարձնելու ձգտումներին,

դ) չեք գնահատում մեր կրթօջախում վերջին տարիներին կատարված հսկայածավալ աշխատանքները,

ե) բացասական եք վերաբերվում իրողությանը, որ Գորիսի պետական քոլեջը եղել և մնում է անմասն քաղաքական խաղերին՝ իր գլխավոր առաքելությունը բացառապես համարելով ուսանողների կրթության գործը,

զ) չեք հաշտվում իրողության հետ, որ Գորիսի պետական քոլեջը լրջագույն գործոն է Գորիսի տարածաշրջանի կենսունակության, կայունության ապահովման հարցում, ինչպես և հանրապետության առաջատար միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից  է,

է) չփորձեցիք հարյուրամյա կրթօջախը վերացնելուց առաջ խորհրդակցել ուսումնական հաստատության դասախոսական անձնակազմի հետ և իմանալ նրանց դիրքորոշումը,

ը) չփորձեցիք պարզել (գոնե ծառայողական քննությամբ), թե Արաքսիա Սվաջյանի գլխավորած խմբակի կողմից հակաօրինական ի՞նչ խաղեր են իրագործվել Գորիսի գյուղքոլեջում և ինչի դիմաց,

վերջին անգամ Ձեզ ենք դիմում հետևյալ առաջարկ-պահանջներով:

  1.  ՀՀ կառավարության որոշմամբ և շինծու ու ոչ գրագետ հիմնավորումներով ստեղծվող Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող կամ տնօրենի պաշտոնակատար (մինչև տնօրենի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը) նշանակել Գորիսի պետական քոլեջի դասախոսներից որևէ մեկին, մանավանդ որ քոլեջում կան բազմաթիվ արժանավորներ, եթե, իհարկե անսասան եք մնում գործող տնօրեն Կարեն Լազարյանի հետ հաշվեհարդար տեսնելու պատվիրված ծրագիրն  ի կատար ածելու մեջ, ում մեղքն իր պարտականությունները լավագույնս կատարելն է, կրթական գործին նվիրվածությունն ու քոլեջը Գորիսում իրականացված և իրականացվող քաղաքական խարդավանքներից զերծ պահելը։
  2. Հակառակ պարագայում կարող եք տնօրենի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար նշանակել դրսից որևէ մեկին, բայց ոչ Գորիսի գյուղքոլեջի ներկայացուցչին:
  3. Գորիսի գյուղքոլեջի ներկայացուցչին նորաստեղծ կրթօջախի տնօրենի պարտականությունները կատարող կամ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պարագայում (ինչին ձգտում են նախարարության մի խումբ աշխատակիցներ, որոնց անունները նշել ենք մեր վերջին դիմումի մեջ, որոնց շահագրգռվածության մոտիվները դեռևս պարզաբանված չեն, ովքեր դրան հասնելու համար բազմաթիվ խարդավանքների են դիմել նախապես),

ինչպես և այն դեպքում, եթե նորաստեղծ քոլեջի տնօրենի ժամանակավոր ղեկավար նշանակվի Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության և ԱԺ մերժված պատգամավորի քիմքին հաճո որևէ մեկը, ապա…

Այլ ելք չի մնում, քան անժամկետ գործադուլի և դասադուլի հայտարարումը:

Իսկ եթե մեր այդ քայլն էլ Ձեզ համար նշանակություն չունենա, ապա ստիպված կլինենք շատերս (առնվազն 27 հոգի) սեփական դիմումի համաձայն հեռանալ մեր սիրելի կրթօջախից՝ համոզված լինելով՝ ավելի լավ է գործազուրկ դառնալ, քան աշխատել ինչ-ինչ խարդավանքների և գործարքների արդյունքում նշանակված խաղալիք-ձեռնածու անձնավորության ղեկավարությամբ:

Այսպես ենք պատկերացնում մեր անելիքը (Ձեր իսկ բառերով ասած)՝ հանուն իրական ու արժանապատիվ Գորիսի և Սյունիքի, հանուն կրթական համակարգը շարունակական աղավաղումներից զերծ պահելու։

Այսքանը...

Եվ, իհարկե, մենք այլևս ափսոսում ենք կամ արժանի չենք համարում մեր ստորագրությունները դնել սույն դիմումի տակ, քանի որ մեր ստորագրությունները (դատելով նախորդ երկու դիմումի հետ կատարվածից) որևէ արժեք չունեն Ձեզ համար, ենթադրելով նաև, որ այս դիմումը նույնպես կարող է թաքցվել ու չներկայացվել երկրի վարչապետին:

Ուստի և՝ նախորդ դիմումները ստորագրողներս պատվիրակում ենք համակարգող խմբին՝ իր անվամբ ներկայացնելու մեր մտադրությունը և իրազեկման սույն փաստաթուղթը։

Համակարգող խումբ

21 ապրիլի 2025 թ.

ՀԳ

Հրապարակումը պատրաստ էր թողարկման, երբ հայտնի դարձավ՝ Գորիսի պետական քոլեջում նախաձեռնվել է ստորագրահավաք՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի անհապաղ հրաժարականի պահանջով։

 

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56