Գորիսից նոր ճանապարհ կկառուցվի, որը կմիանա Խոտ-Որոտան հատվածին

28.06.2023 12:38
958

Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները նախատեսում են նոր ճանապարհ կառուցել՝ Գորիսից դեպի Սյունիքի Խոտ-Որոտան հատվածը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Նախատեսվում է Գորիսից ճանապարհ կառուցել, որը կմիանա Խոտ-Որոտան հատվածին։ Նշված ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրվել են և պատրաստ են»,-հայտնեցին նախարարությունից։

 

Ինչ վերաբերում է Խոտ-Որոտան ճանապարհի 10 կիլոմետրանոց կառուցվող հատվածին, մոտ 8 կմ-ի վերակառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։

«Նշված ճանապարհի 2 կմ հատվածի հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընթացիկ տարում կապահովվի նաև այդ 2 կմ երկարությամբ տեղամասի անցանելիությունը»,-նշել են գերատեսչությունում։

Բացի այդ, մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ճանապարհային աշխատանքներ իրականացնել նաև Որոտան-Շուռնուխ հատվածում, որտեղ ճանապարհի մի փոքր հատվածը, ըստ որոշ քարտեզների, անցնում է Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այնտեղ նույնպես պետք է շրջանցիկ ճանապարհ հայտնվի։

Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջաը փակել է Գորիս-Կապան մայրուղին: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող գործնականում միակ ճանապարհը։

Սակայն Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է տեղի ունեցել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։

https://armeniasputnik.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34