Գորիսում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված տների համար բնակիչներին փոխհատուցում է տրվել, բայց հափշտակված անասունների համար՝ ոչ

16.11.2022 12:20
945

Սյունիքի մարզի Գորիս համայնքում սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների մեծ մասն արդեն վերականգնվել է:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնակիչների կրած նյութական վնասների չափերը մարզպետարանը գույքագրել և փոխանցել էր կառավարությանը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնեց, որ վնասված տների համար բնակիչներին փոխհատուցումն արդեն տրվել է ։

«Բոլոր այն տները, որոնք վնասվել էին, սեփականատերերը որպես փոխհատուցում գումարներ են ստացել, եւ այդ գումարով էլ վերականգնել են իրենց բնակարանները: Մեծ մասն արդեն վերականգնված է, կարծեմ, մեկ հոգի տանիքի հետ կապված դեռ աշխատանքներ ունի, դեռևս վերջնական չի ավարտել:

Քանի որ առջևում ձմեռ է, փորձել են մաքսիմալ արագ վերականգնել բնակարանները»,-ասաց Յոլյանը:

Ադրբեջանցիների հափշտակած անասունների համար, սակայն, գյուղացիները դեռևս փոխհատուցում չեն ստացել.

«Անասունների մասով դեռ նորություն չկա: Վերջերս ՏԿԵ նախարարն էլ ելույթ ունեցավ դրա մասին, բայց այս պահի դրությամբ դեռ փոխհատուցում չի եղել»,-ասաց Յոլյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12