Գորիսում և Ակներում 40 հա անտառածածկ տարածք կվերականգնվի

04.04.2025 11:20
638

Գորիս համայնքի ղեկավարԱռուշ Առուշանյանն ընդունել է ՖԱՕ-ի (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) ներկայացուցիչներին, քննարկել Գորիսում և ԱԿներում իրականացվող #անտառվերականգնման ծրագիրը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 40 հա տարածքի վրա իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները, տարածքների ցանկապատման հարցերը։

Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է համագործակցել տեղի ֆերմերների հետ։ Առաջին հերթին՝ ապահովելու անտառվերականգնման տարածքների անվտանգությունն ու պաշտպանությունը, երկրորդ՝ մշակել համատեղ միջոցներ ֆերմերներին աջակցելու հարցում։

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նախապատրաստել տարածքները, իրականացնել ցանկապատման աշխատանքներ, իսկ գարնանը կազմակերպել մասսայական ծառատունկ։

Գորիս համայնքի ղեկավարը հատուկ կարևորել է կպչողականության հարցը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է պարբերաբար հետևել և ապահովել տնկած ծառերի խնամքը, որպեսզի կատարված աշխատանքի արդյունքը տեսանելի լինի երկարաժամկետ հեռանկարում։

Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ «Հայաստանում անտառների դիմակայունության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40