Գորիսում հանդիսավորությամբ նշվեց Տյառնընդառաջը

14.02.2023 11:01
1026

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ քառասուն օրական Հիսուսին տաճար ընծայաբերելու օրը նշում է Տյառնընդառաջը

Այսօր՝ փետրվարի 13-ին, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվեց օրը՝ սկսվեց Տյառնընդառաջի տոնը․ Գորիսում հանդիսավորությամբ է նշվել այն։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի, Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի ու Տեր Տիգրան քահանա Հակոբյանի աղոթքներով ուղեկցվեց ժամերգությունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

40 նորապսակներ օրհնություն ստացան։ Ընտանիքը նվեր է, որն Աստված նվիրեց մարդուն արարումից հետո: Յուրաքանչյուր մարդ ուժեղ է իր ընտանիքով, ամուր ընտանիքն է, որ շարժիչ ուժ է, հենասյուն, ապավեն։ Ընտանիքը պետք է ամուր պահել։

Այնուհետև եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցու բակում վառվեց խարույկ՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Ժողովրդական ավանդույթը պատմում է՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսն է խարույկ վառելը, որի շուրջը տոնակատարություն է լինում։ Երբ ցածրանում է խարույկի բոցը` նորապսակները իրար ձեռք բռնած՝ ցատկում են խարույկի վրայով։

Օրը տոն դարձրեց Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը․ եկեղեցու բակում հնչեցին ազգագրական երգեր, Սյունիք համույթը պարային կատարումներով հանդես եկավ։

Միջոցառմանը իրենց ցուցադրություններով մասնակցեցին նաև Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցն ու Գորիսի երկրագիտական թանգարանը:

Գորիսի համայնքապետարանը տյառնընդառաջյան-ավանդական սեղան էր բացել։

Նորապսակների տոնական օրն ավարտվեց նվերներով՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից։

Գորիսի համայնքապետարան 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25