«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

20.10.2021 14:06
2399

Հարգելի պարոն Ալեքսանյան

Իմ առջեւ է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի երրորդ համարը:

 Շատ ուրախալի է, որ  Ձեր խմբագրակազմը նաեւ մշակութային պարբերական է հրատարակում վերջին մեկ տարում, ինչը, համոզված եմ, շարունակություն կունենա: Գոնե Դուք մշակույթի արժեքը գիտեք եւ մշակութային հարցերն արծարծել եք «Սյունյաց երկրի» բազմաթիվ  բացառիկ համարներում:

 Ուրախալի է, որ եռամսյա պարբերականի այս  համարը նվիրված է մեր ազգային մեծագույն դեմքերից մեկին՝ քաջ Նժդեհին: Պարբերականի 52 էջերը թերթում ես, եւ ամեն էջից մի հրաշալի նժդեհյան կերպար է հառնում:  Արվեստի, ռազմական գործի, գրականության տեսանկյուններից ներկայացված է Գարեգին Նժդեհը:

Գնահատում եմ Ձեր աշխատանքը, որովհետեւ թերթի հատուկ համարներում եւ եռամսյա պարբերականի արդեն իսկ լույս տեսած երեք թողարկումներում ձգտում եք հանրագիտարանային ամբողջականության:

 Վերջին տարիների լրագրության մեջ նմանօրինակ բան չեմ տեսել: Լրագրական որակները, ցավոք, շատ են ընկել, թերթերը լցված են անիմաստ հրապարակումներով, հատկապես գրական մամուլը: Եվ մարդ խեղդվում է այդ հեղձուկի մեջ: Ձերն առողջ թթվածին է արտադրում՝ առողջ, գրական, մշակութային թթվածին:

 Սույն համարը, կարծում եմ, մանավանդ դպրոցականների համար (նժդեհիկների, ինչպես Կարին Տոնոյանն էր ասում «Հայ ասպետ» հաղորդման ժամանակ) կդառնա ուսումնասիրման նյութ: Լավ կլիներ, որ թերթի տվյալ համարով դաս անցկացնեին հանրակրթական դպրոցներում. պատմության դասաժամին կլինի, թե գրականության, անդրադառնային  թերթի  նյութերին. թող  ուսուցիչը կարդա առանձին հատվածներ, մեկնաբանի: Ցանկալի է նաեւ, որ թերթը պահվի ամեն մի դպրոցի գրադարանում, որպեսզի երեխաները պարբերաբար կարդալու հնարավորություն ունենան:

Մեկ անգամ եւս բարձրաձայնեմ՝ Ձեր գլխավորած  խմբագրակազմն ազնիվ գործ է անում: Ինչքան ժամանակ է՝ կապված եմ «Սյունյաց երկրի»  խմբագրության հետ եւ միայն գրական, մշակութային, հոգեւոր ազդակներ եմ ստացել:

Ինձ թույլ եմ տալիս ասել՝  հանրապետության ոչ մի պարբերական չէր կարող այդ գործը նման մակարդակով գլուխ բերել, եթե նույնիսկ կամենար՝ չէր կարող:

 Շնորհակալություն Ձեր կատարած  նվիրական աշխատանքի համար:

 

Դավիթ Գասպարյան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40