Գորիսում մեկնարկեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի գործունեությունը

24.12.2025 15:56
590

Դեկտեմբերի 13-ին Գորիսի Red Roof հյուրանոցային համալիրի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։

Հոգաբարձուների խորհրդի կազմում են գրականության, մշակույթի, թանգարանային գործի, ակադեմիական և բարձրագույն կրթական համակարգերի ներկայացուցիչներ:

Նիստին հրավիրված էին նաև Գորիսի մտավորական շրջանակի ներկայացուցիչներ։ 

Նիստը բացեց հիմնադրամի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը՝  շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին ու հյուրերին մասնակցության և հետաքրքրվածության համար։ Իր խոսքում նա նշեց հիմնադրամի ստեղծման գաղափարական հիմքը՝ ընդգծելով, որ այն ձևավորվել է մի հստակ նպատակով․ «Ակսել Բակունցի անունը պետք է լինի ոչ միայն անցյալի հիշողություն, այլև կենդանի, շարունակական և ներգործող մշակութային ներկայություն Գորիսում և դրանից դուրս։ Այդ նպատակը պահանջում է հետևողական աշխատանք, համակարգված մոտեցում և միասնական ուժ»։

Նա ներկայացրեց նաև հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ըստ կանոնադրության նրանց առջև դրված լիազորություններով, և խոսեց հիմնադրամի առաջիկա անելիքների ու առաջնահերթությունների մասին։ Մարությանը նշեց, որ առաջիկայում հիմնադրամի կազմում կձևավորվի նաև գիտական խորհուրդ, որը կհամակարգի բակունցագիտական հետազոտությունների և գիտական նախաձեռնությունների ուղղությունը։

Օրակարգի առաջին հարցով ընտրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Միաձայն աջակցությամբ այդ պաշտոնում ընտրվեց Բակունցի տուն-թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանը, որը իր խոսքում նշեց․

«Բակունցի անունը մեզ համար մեծագույն պատասխանատվություն է։ Մեր պարտքն է ապահովել, որ նրա ժառանգությունը ոչ միայն պահպանվի, այլև ապրի, փոխանցվի և դառնա բոլորիս մշակութային ինքնության մի մասը»։

Այնուհետև Թեհմինա Մարությանը ներկայացրեց հիմնադրամի 2026–2030 թվականների ռազմավարական հնգամյա ծրագիրը, որը կոչված է վերականգնելու տարիների ընթացքում կուտակված բացերը և ձևավորելու նոր, կենսունակ մշակութային միջավայր Գորիսում։ Նրա ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք կարևոր ուղղություններ․ բակունցագիտության զարգացում, Բակունցի տուն-թանգարանի աջակցություն և արդիականացում, ամբողջական թվայնացման ծրագիր, կրթական և ստեղծարար նախաձեռնություններ, գրական և մշակութային միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև գործընկերային ցանցի ընդլայնում և միջազգային համագործակցության ամրապնդում։ «Այս ծրագիրը պարզապես ցանկությունների ցանկ չէ, այլ այն բացերի արձանագրումը, որոնք տարիների ընթացքում կուտակվել են թանգարանային, գիտական, կրթական և մշակութային տարբեր մակարդակներում։ Մենք այս փուլում փորձում ենք այդ բացը լրացնել նոր որակի աշխատանքով, նոր գործընկերություններով և միասնական ջանքով»,- նշեց նա և հավելեց, որ Գորիսը պետք է դառնա բակունցագիտական կենտրոն, իսկ Բակունցի ժառանգության ուսումնասիրությունը՝ շարունակական ու կազմակերպված գործընթաց․ «Եթե մենք այսօր չսկսենք այս գործը, վաղը այն կրկին կմնա անավարտ։ Բայց եթե սկսենք միասին, վստահ եմ՝ կկարողանանք ձևավորել այն միջավայրը, որին արժանի է և՛ Գորիսը, և՛ Բակունցի մեծությունը»։

Նիստը շարունակվեց առաջարկների ներկայացմամբ և ակտիվ քննարկմամբ։ Մասնակիցները բարձր գնահատեցին ռազմավարական ծրագրի հիմնավորվածությունն ու իրատեսականությունը․ հնչած դիտարկումները կներառվեն ծրագրի վերջնական տարբերակում։ Քննարկումը եղավ խորքային, մասնակցային և արդյունավետ՝ հաստատելով, որ հիմնադրամը ձևավորվում է համագործակցության և միասնական պատասխանատվության սկզբունքով։

Հիմնադրամը հայտնում է իր խորին շնորհակալությունը Red Roof հյուրանոցային համալիրի տնօրինությանը՝ հանձին Արտաշես Տոռոզյանի՝ կոնֆերանս սրահը տրամադրելու և հանդիպման անցկացման համար անհրաժեշտ ընդունելությունը կազմակերպելու պատրաստակամության ու աջակցության համար։

Թեհիմնա Մարության

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40