Գորիսում նշվեց Զորավար Անդրանիկի ծննդյան 158-րդ ամյակը

27.02.2023 16:18
1522

Փետրվարի 25-ին լրացավ Զորավար Անդրանիկի ծննդյան 158 -ամյակը։ Այդ օրը  Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև Գորիսում տեղաբաշխված զինվորականները ծաղիկներ  դրեցին  Զորավարի  հուշարձանի պատվանդանին։

Հուշարձանը գտնվում է Գորիսի տներից մեկի բակում, որտեղ  Զորավարն ապրել է 1918-1919 թվականներին։

Անդրանիկն էր, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնեց Արցախի ու Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար»․ Անդրանիկի խոսքերն են, որոնց ճշմարտացիությունը նրա մարտական փառահեղ դրվագների մեջ է։

Զինվորականները, պսակադրությունից հետո, այցելել են   Ակսել Բակունցի տուն-թանգարան, Գորիսի երկրագիտական թանգարան, լսել Անդրանիկ Օզանյանի կյանքի մասին զրույցներ ու հիշողություններ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22