Գորիսում տեղի կունենա Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը. մեղադրյալը բողոքում է դատաքննության ողջամիտ ժամկետների խախտումից

06.06.2018 00:34
1485

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ հունիսի 6-ին տեղի կունենա ամբաստանյալ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը: Համբարձումյանը, ով եղել է «Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Ամբաստանյալի եղբայրը՝ Ռոմա Համբարձումյանը, նշում է, որ արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Դավիթ Համբարձումյանն ունի կալանավորված անձի կարգավիճակ, ինչը նրան զրկում է անգամ հարազատների հետ երկարատև տեսակցության իրավունքից:

Դատավոր Դավիթ Սարգսյանի գործողություններից պատասխանող կողմը որևէ դժգոհություն չունի, ավելին՝ պնդում են, որ դատական գործընթացը տարվում է օրինականության շրջանակներում, նկատվում է դատավորի անաչառությունը:

Մեղադրող կողմը, սակայն, մշտապես դեմ է արտահայտվում խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններին: Եթե նախկինում որպես հիմնավորում բերվում էր այն հանգամանքը, որ վկաները դեռ չեն հարցաքննվել և նպատակահարմար չէ ամբաստանյալի խափանման միջոցը փոխելը, ապա վերջին միջնորդությունը, պատասխանող կողմի պնդմամբ, մերժվել է բացարձակապես առանց հիմնավորման: Դատախազը պարզապես դեմ է արտահայտվել միջնորդությանը՝ առանց հիմքեր ներկայացնելու:

Ամբաստանյալն ու նրա հարազատները պահանջում են արդար դատաքննություն և որ վերջապես նիստերը տեղի ունենան ու կայացվի արդար դատավճիռ, քանի որ խախտվել են դատաքննության ողջամիտ ժամկետները: Ավելի քան 1 տարի (2016թ. փետրվարից մինչև 2017թ. մայիսը) դատավոր Անդրանիկ Մնացականյանի վարույթում գործով ոչ մի դատական նիստ չի եղել: Պատճառաբանվել է, որ չորս դատական նիստ չի կայացել այլ քրեական գործերով նիստեր լինելու պատճառով, մեկ նիստ չի կայացել կողմերի չներկայանալու պատճառով, մեկ նիստ չի կայացել դատախազի չներկայանալու պահանջով:

Ամբաստանյալը մայիսի 15-ին նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրության կենտրոնում պահել գործն ու արդարադատության համակարգի անաչառությունը:

«Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է ավելի քան 4 մլն ՀՀ դրամ արժողությամբ անվադողեր, հանդերձանք, կատարել պաշտոնեական կեղծիք:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40