Գորիսը հաղթեց առաջին տեղով. Սյունե Ստեփանյանի փայլուն ելույթը Մեղրիում

17.11.2025 17:40
1350

Մեղրիի համայնքապետարանի, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ նոյեմբերի 15-ին Ագարակում անցկացվեց Մեղրի համայնքի սպորտային-պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը։

Գորիսը մրցույթում ներկայացրեց «Մեծ Հայք» պարային ստուդիայի սանուհի Սյունե Ստեփանյանը։

Նա այս անգամ հանդես եկավ ավելի բարձր` Silver կարգում` իր տարիքային խմբում նա զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը և արժանանալով ոսկե մեդալի, ինչպես նաև գավաթների։

Սյունե Ստեփանյանի պարուսույցը "Կաստանյետ" պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, միջազգային կարգի մարզիչ, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանն է։ Վերջինիս շնորհիվ սպորտային պարարվեստը

նոր շունչ է ստանում Հայաստանում։ Նրա հետևողական, նվիրյալ և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը հնարավոր է դարձնում, որ այս գեղեցիկ ու պահանջկոտ արվեստը հասնի նաև Հայաստանի ամենահեռավոր համայնքներին՝ դառնալով միաժամանակ հայրենաճանաչության խթան, երեխաների ինքնադրսևորման հարթակ և շնորհալի սերնդի ձևավորման մշակութանվեր գործ։

Շնորհավորում ենք Սյունե Ստեփանյանին՝ փայլուն ելույթի, վաստակած հաղթանակի և իր պարային դպրոցն ու  հայրենի քաղաքը հերթական անգամ պատվով ներկայացնելու համար։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40