Դպրոցին պետք է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան

20.11.2019 14:54
1749

Վերջին շրջանում որոշակի շրջանակների մատուցմամբ թեժ քննարկումներ են տարվում հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման նպատակահարմարության վերաբերյալ: Լինելով իմ բազմահազար հայրենակիցների պես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եւ ունենալով ավելի քան քառորդ դարյա մանկավարժական փորձ՝ խորապես համոզված եմ, որ այդ առարկայի դասավանդումն օգտակար է եւ անհրաժեշտ մատաղ սերնդի ճիշտ դաստիարակության համար: Ուստի կուզենայի անդրադառնալ եւ իմ առարկությունները ներկայացնել այն հիմնական տեսակետներին, որոնցով փորձ է արվում հիմնավորել տվյալ առարկայի դուրս մղումը դպրոցական առարկայացանկից:

Կարծիք է հայտնվում, որ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է եւ այն պետք է ինտեգրվի «Հայոց պատմություն» առարկայի մեջ: Այստեղ շահարկվում է երկու առարկայի անվան մեջ եղած ընդհանուր՝ «պատմություն» բառը: Միանշանակ պնդում եմ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարզապես պատմություն չէ: Այն ավելի շատ պետք է դիտարկել որպես բնագիտական առարկա, որտեղ մարդուն դիտարկելով նախ եւ առաջ որպես հոգեւոր էակ՝ (գոնե այստեղ ժխտողներ հավանաբար չեն լինի, չնայած` ով գիտի…) սովորողին ներկայացվում են այն կարեւորագույն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք գործում են մարդու հոգեւոր աշխարհում նույնպիսի անխախտությամբ, ինչպիսի անխախտությամբ գործում են, ասենք, ֆիզիկայի օրենքները նյութական աշխարհում: Այստեղ են աշակերտին մատուցվում այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են «Բարոյականություն», «Մարդ-անհատի դերն ու առաքելությունը», «Ազատ կամք եւ բանականություն», «Խիղճ», «Հավատարմություն», «Ընտանիք», «Սեր», «Հայրենասիրություն» ու մի շարք այլ թեմաներ, եւ, փաստորեն, ոչ միայն բերվում են պատմական դեպքերի ժամանակագրությունը, այլ ավելի շատ ձեւավորվում է աշխարհայացք՝ հիմնված քրիստոնեական բարոյագիտության վրա:

Ասվում է, որ առարկայի դասավանդումով քրիստոնեության քարոզ է իրականացվում եւ դրանցով ոտնահարվում են ազգային, կրոնական փոքրամասնությունների կամ աթեիստների իրավունքները: Իսկ ի՞նչ է իրականում ՀԵՊ դասաժամերին մատուցվում սովորողին: Նրան բացատրվում է, թե ինչու պետք է լինել եղբայրասեր, բայց ոչ նախանձ, ինչու պետք է լինել ազնիվ, բայց ոչ՝ ստախոս, ինչու պետք է լինել հարգալից, բայց ոչ մեծամիտ, ինչու պետք է լինել հավատարիմ, բայց ոչ՝ դավաճան ու մատնիչ, ինչու պետք է լինել աշխատասեր, բայց ոչ ծույլ, ինչու պետք է լինել չափավոր, բայց ոչ ագահ: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ, թե՞ առաքինություններն այլեւս «առաջադիմական» չեն: Բայց կա եւս մի կարեւոր հանգամանք: Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության 87%-ն իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ապա հարց է առաջանում. իսկ ինչու՞ չպիտի այստեղ ապրող յուրաքանչյուր երեխա ծանոթանա ճնշող մեծամասնության դավանած եւ ՀՀ սահմանադրությամբ ԲԱՑԱՌԻԿ դեր ունեցող, ԱԶԳԱՅԻՆ կոչված եկեղեցու դավանաբանությանը, ծեսերին եւ խորհուրդներին: Ավելին, հենց առարկայի չդասավանդումը կլինի բնակչության ճնշող մեծամասնության իրավունքների ոտնահարում եւ հակաժողովրդական, ապազգային քայլ:

Կա տեսակետ, որ առարկան անհետաքրքիր է, դասաժամերին երեխաները ձանձրանում են եւ այլն: Նախ կտրականապես համաձայն չեմ այս պնդման հետ, քանի որ ինքս բազմիցս մասնակցել եմ ավագ դասարաններում ՀԵՊ դասաժամերին տարվող բավականին հետաքրքիր, նույնիսկ կասեի թեժ քննարկումներին: Բայց եթե ինչ որ տեղ անհետաքրքիր են անցնում դասաժամերը, ապա դա չի խոսում առարկայի ավելորդության մասին: Միշտ էլ կլինեն աշակերտներ, որոնց համար այս կամ այն առարկան հետաքրքիր չէ: Այլապես, նույն հիմնավորմամբ, հավատացնում եմ, կարելի է առարկայացանկից հանել եւ՛ ֆիզիկան, եւ՛ քիմիան, եւ՛ մի շարք այլ առարկաներ: Ի դեպ, որպես խոսքերիս ապացույց, նաեւ նմանատիպ հիմնավորմամբ ներկայումս փորձ է արվում պետական ԲՈՒՀ-երի պարտադիր առարկայացանկից հանել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները:

Վերջերս հեռուստատեսային մի քննարկման ժամանակ հնչեց եւս մի տարօրինակ  /եթե չասենք անտրամաբանական/ տեսակետ, ըստ որի ՀԵՊ առարկայի դասավանդումը կարող է խոչընդոտել հայրենադարձությանը, քանի որ ներգաղթող որեւէ անձ հնարավոր է չուզենա, որ իր երեխան առնչություն ունենա մեր եկեղեցու դավանանքի հետ: Անշուշտ, սա հնարավոր է, եթե ներգաղթողը, օրինակ,  աղանդավորական է կամ օտարազգի կամ էլ պարզապես ինչ-որ փոքրամասնության ներկայացուցիչ: Սակայն անժխտելի փաստ է, որ Հայաստանից դուրս ցանկացած վայրում հայկական գաղթօջախները ձեւավորվել եւ ձեւավորվում են բացառապես Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, քանզի միայն այս դեպքում է հնարավոր լինում պահպանել հայկական ինքնությունը: Այնպես որ` ՀԵՊ առարկայի դասավանդումը ներգաղթելու ցանկություն ունեցող հայի համար կարող է միայն ու միայն գրավիչ դարձնել իր պատմական հայրենիքն ու նպաստել հայրենադարձությանը, եւ ոչ մի կերպ՝ հակառակը:

            Չեմ ցանկանում անդրադառնալ մի շարք այլ, երբեմն աբսուրդի հասնող պնդումների՝ ընթերցողից ավելորդ ժամանակ չխլելու համար, սակայն ակնհայտ է, որ եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ, ամենավեհ գաղափարների շուրջ կոնսոլիդացված հասարակություն եւ կերտել հզոր պետականություն, ապա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանությունն անպայման պետք է ուսումնասիրվի մեր երեխաների կողմից, քանզի հաղթող է այն ժողովուրդը, որի շարքերում գերակշռում են առաքինություններով օժտված հայրենասերները եւ ոչ թե՝ անհայրենիք, անհավատ, անսեռ, անդեմ, բացառապես սեփական կոմֆորտով մտահոգված «քաղաքացիները»:

Հ.Գ.

Այս առիթով ինչ-որ չեն արտահայտվում իրենց հայ եկեղեցու «փրկիչ» անվանող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբավորման մասնակիցները: Թե՞ նրանց գործողությունները սահմանափակվում են միայն Վեհարանը պղծելով կամ էլ Վեհափառի նկատմամբ անօրենություններ անելով: Իսկ հայ երեխայի քրիստոնեական դաստիարակությունը նրանց չի՞ հետաքրքրում:

Զգոնություն եւ ողջախոհություն ամենքիս:

 

Խաչատուր Բադալյան

Պողոս Տեր-Դավթյանի անվան

Վերին Խոտանանի միջն. դպրոցի տնօրեն

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

07.11.2025 20:54

Շնորհավորանք՝ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրության եւ անդրանիկ պատարագի տարեդարձի առթիվ

07.11.2025 19:02

Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար․ ՌԴ ԱԳՆ

07.11.2025 17:20

Վախճանվել է Կապանի նշանավոր զավակ Դերենիկ Մարգարյանը

07.11.2025 17:07

Ադրբեջանը հայկական ևս չորս գյուղի նկատմամբ պահանջներ է ներկայացրել

07.11.2025 17:00

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո

07.11.2025 15:51

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է TRIPP-ը, որը կապահովի «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցումը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

07.11.2025 15:46

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. ԱԳՆ խոսնակ

07.11.2025 15:44

2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի անարգել երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև. Հաջիզադե

07.11.2025 15:43

Եթե անձրև չգա, ջրի պաշարները կսպառվեն, և մենք ստիպված կլինենք տարհանել Թեհրանը. Փեզեշքիան

07.11.2025 15:42

Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է․ ադրբեջանցի պրոֆեսոր

07.11.2025 15:40

Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել տարածքներ գրավել. Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից

07.11.2025 15:40