Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ

25.04.2019 14:21
1682

Ապրիլի 25-ի առավոտվանից չնայած ձյունախառն անձրեւին, գորիսեցիները բարձրանում էին քաղաքի նոր գերեզմանատուն, որտեղ երեսուն տարի առաջ ամփոփվեց Գուսան Աշոտի աճյունը:

Երբ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը հասավ բարձունքի գագաթ, Հայոց մեծ գուսանի շիրիմի մոտ արդեն իսկ ծաղիկներ էին խոնարհում Գորիսի պետական համալսարանի, Գորիսի պետական քոլեջի ուսանողները, ինչպես եւ Սոցիալական ապահովության ծառայության Գորիսի տարածքային բաժնի աշխատակիցները:

Երախտապարտ գորիսեցիները հուշեր էին պատմում Հայոց մեծ գուսանի մասին, հիշում նրա ստեղծագործությունները:

Իսկապես, սրտահույզ երգերի վարպետը շարունակում է մնալ հպարտության ու ոգեշնչման աղբյուր արժանապատիվ գորիսեցիների համար, թեեւ, ինչպես նշվեց, նրա մահվանից անցել է երեք տասնամյակ:

Ուրախալի է նկատել, որ Գուսան Աշոտի ստեղծագործությունները շարունակում են մնայուն տեղ զբաղեցնել հայկական երգեր կատարող համույթների խաղացանկում՝ ե՛ւ Հայաստանում ու Արցախում, ե՛ւ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում:

Միանգամայն ճիշտ է ասված՝ Գուսան կամ Աշուղ Աշոտը հայ իրականության այն արվեստագետներից է, ով իր երգերով անմահացրել է հայ ժողովրդին եւ ինքն էլ անմահացել ժողովրդի հետ:

… Իսկ մարդկանց հոսքը դեպի Գուսանի գերեզման, թեեւ ոչ հոծ խմբերով, շարունակվում էր օրվա ընթացքում:

«Սյունյաց երկիր»

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37