Գրիգոր Տաթեւացու «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանության յուրօրինակ շնորհանդես Տաթեւի վանքում

19.09.2020 23:03
28264

Հայկազյան ազգի երկրորդ լուսավորիչ, Սուրբ Գրիգոր Տաթեւացու գիտական ժառանգության մեջ նշանակալից տեղ է զբաղեցնում «Գիրք հարցմանց»-ը,  որ գրվել է 1397 թվականին:

Այն Սուրբ Գրքի երբեւիցե ամենահամակողմանի մեկնությունն է:

Միայն 300 տարի անց՝ 1729 թվականին երկը լույս ընծայվեց Կ. Պոլսում: Եվ շուրջ 300 տարի անց էլ հրատարակվեց  «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանությունը:

Գրեթե երկու տասնամյակում ավարտին հասցված այդ շարադրանքում հայ եկեղեցու մեծ նվիրյալը կատարել է անհավանական հսկայածավալ, այսօր արդեն կոթողային համարվող աշխատանք՝ ի մի բերելով Աստվածաշնչի հայտնի բոլոր մեկնությունները, վերլուծելով դավանաբանական վեճերն ու դրանց դրդապատճառները, եւ որ ամենակարեւորն է՝ ապացուցելով հայոց եկեղեցու  ընթացքի  ճշմարիտ լինելը:

Գիրքը թարգմանել է Սյունյաց աշխարհի արժանավոր դուստր, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Գրիգորյանը:

Հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհուրդը:

Տպագրվել է ՀՀ ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

Լույս է տեսել 400 տպաքանակով, ծավալը՝ 127 տպագրական մամուլ:

«Տիգրան Մեծ» հրատարակչությունում մի քանի օր առաջ լույս տեսած գրքի առաջին խմբաքանակներից մեկը Սուսաննա Գրիգորյանը ողջամիտ համարեց ընծայել Տաթեւի սուրբ վանքին, որտեղ գրվել է կոթողային այդ երկը, որտեղ հանգչում է Սուրբ Գրիգոր Տաթեւացին:

Սեպտեմբերի 20-ին Սուսաննա Գրիգորյանը Տաթեւի վանքում գիրքն  անձամբ ընծայեց վանքի վանահայր հայր Միքայել վարդապետ Գեւորգյանին:

Պողոս-Պետրոս եկեղեցում՝ Գրիգոր Տաթեւացու գերեզմանի մոտ տեղի ունեցավ նոր լույս տեսած գրքի օրհնության արարողություն, որ կատարեց հայր Միքայել վարդապետ Գեւորգյանը:

Վանահայրը հընթացս նշեց նաեւ, որ այսօր պատարագի ժամանակ հիշել է Հիսուս Քրիստոսի յոթ խոսքը խաչի վրա՝ Գրիգոր Տաթեւացու մեկնությամբ:

Հայր Միքայել վարդապետը ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեց Սուսաննա Գրիգորյանին:

Հայ եկեղեցու եռամեծ վարդապետի ժառանգությանը քաջագիտակ Սուսաննա Գրիգորյանի տեւական ջանքի պտուղ-գրքի հրատարակման առիթով իր հիացմունքն արտահայտեց Սամվել Ալեքսանյանը:

«Սյունյաց երկրի» բարեկամ, ճանաչված մտավորական Գագիկ Հայրումյանը, ով նույնպես մասնակցում էր յուրօրինակ այդ շնորհանդեսին, գոհունակություն հայտնեց Սուսաննա Գրիգորյանի հսկայածավալ աշխատանքի կապակցությամբ՝ հատկապես մատնանշելով նրա գիտական խիզախությունը՝ ստանձնելու Հարցմանց գրքի առաջին թարգմանությունը:

Վերջում հիշեցինք Սուրբ Գրիգոր Տաթեւացու հետեւյալ տողերն իր գրքի վերաբերյալ, որ տեղ է գտել «Գիրք հարցմանց»-ի հիշատակարանում. «Եվ ես բազմաթիվ պտուղներ հավաքող մշակի նման, իբրեւ անուշահոտ բազմերանգ ծաղիկների մի փունջ, կամ իբրեւ փոքրիկ թռչնի՝ մեղվի, մեղրահաց, կամ իբրեւ տառապալից կյանքով (ապրող) այրու մանրադրամ, Ձերդ մեծության՝ իմաստասեր եւ ճշմարտասեր Հայաստանյայց եկեղեցու եւ ընթերցասեր մտքերի ճոխ գանձարանը տուրք ընծայեցի»:

Օրհնության արարողությունից հետո Սուսաննա Գրիգորյանը «Գիրք հարցմանց»-ի չորս օրինակ նվիրեց «Սյունյաց երկրի» խմբագրությանը:

***

«Սյունյաց երկիրը» իր երախտագիտությունն է հայտնում Սուսաննա Գրիգորյանին եւ պատշաճ համարում ներկայացնել մի քանի տեղեկություններ նրա գիտական գործունեության մասին:

Բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Գրիգորյանը 35 գիտական հոդվածի եւ 9 մենագրության հեղինակ է:

2000 թվականից առայսօր «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենն է:

Մենագրություններն են՝

  • Պատմական քերականության հարցեր (Գրիգոր Տաթեւացի), Երեւան 2002, 192 էջ:
  • Գրիգոր Տաթեւացի, Թեւավոր խոսքեր եւ ասույթներ, Երեւան 2003, 80 էջ:
  • Գրիգոր Տաթեւացի, Միջնադարյան առակներ եւ զրույցներ, Երեւան 2006, 42 էջ:
  • Գրիգոր Տաթեւացի, Ներբողեան Հովհան Որոտնեցու, Երեւան 2007, 32 էջ:
  • Նորահայտ բառեր 14-15-րդ դարերի մատենագրության մեջ (Գրիգոր Տաթեւացի), Երեւան 2009, 38 էջ:
  • Գրիգոր Տաթեւացի. «Գիրք հարցմանց»-ի համաբարբառը (քառահատոր աշխատություն ), 2011-13 թթ.,  4068 էջ:
  • Բժշկագիտական հասկացություններ Գրիգոր Տաթեւացու գրական ժառանգության մեջ, Երեւան 2013, 32 էջ:
  • Գրիգոր Տաթեւացի, «Գիրք հարցմանց»-ի նորակազմ բառերի քննություն, Երեւան 2014, 76 էջ:
  • Грамматические  вопросы в трудах Григора Татеваци, Երեւան 2016, 128 էջ:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01