Սյունիքի ճանապարհներին շարունակվում է պահպանվել անկառավարելի իրավիճակ

16.01.2024 19:46
1026

Լուսանկարները, որ ներկայացնում ենք ստորեւ, արտացոլում են Սյունիքի տարածքով անցնող միջպետական ճանապարհների վիճակն այսօրվա՝ հունվարի 16-ի դրությամբ:

Բեռնատար  մեքենաների՝ մոտ 1 կմ երկարությամբ ձգվող առաջին շարասյանը հանդիպում ենք Կապանի տարածաշրջանի Անտառաշատ գյուղի խաչմերուկի մերձակայքում: Շարասյան հետագա ընթացքը դադարեցված էր, քանզի Քաշունի-Բարձրավան խաչմերուկում ուղղակի խառնաշփոթ էր տիրում...

Բեռնատար մեքենաների նման շարասյուների հանդիպեցինք Քաշունի-Բարձրավան խաչմերուկից մինչեւ Տանձատափի խաչմերուկ ընկած ամբողջ ճանապարհին, հետո՝ Հալիձոր գյուղի, ապա Շինուհայրի մատույցներում:

Ավելի տխուր վիճակ էր Շինուհայրից մինչեւ Մ2 (Շինուհայրի խաչմերուկ) ընկած հատվածում: Թեեւ քամին երեկվա պես գժված չէր, բայց ճանապարհի որոշ հատվածներ անանցանելի էին, իսկ մաքրող մեքենաներ չկային:

Ամբողջ ճանապարհին՝ մի տեղ փրկարարների ամենագնացներն էին քարշակում ձյան մեջ խրված մեքենան, մեկ ուրիշ տեղ խոշոր բեռնատարը թեքվել եւ ճանապարհն էր փակել, դե իսկ Վերին Խոտանանի հայտնի ոլորանում (ինչպես միշտ) կանգնած բեռնատարն անհնար էր դարձրել նորմալ երթեւեկությունը:

Այդ ամենի խտացված արտահայտությունը կարելի էր տեսնել Շինուհայրի խաչմերուկում, որտեղ, ամեն ինչից զատ, ձնաբքի իսկական հանդես էր…

Ստեղծված իրավիճակում դրվատանքի խոսք պիտի ասել Կապանի եւ Գորիսի տարածաշրջանների պարեկների հասցեին: Միայն նրանց ակտիվ ու լարված գործունեության շնորհիվ էր հնարավոր դառնում շատ թե քիչ կարգավորել դրությունը:

Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել Սյունիքի ճանապարհներին: Հարցի հիմնական պատասխանը փորձել ենք տալ երեկվա մեր հրապարակման մեջ՝ syuniacyerkir.am կայքում  (https://syuniacyerkir.am/ka-syuniqum-mi-pashtonya-ov-pataskhanatu-e-marzi-taratsqov-antsnokh-mijpetakan-ev-hanrapetakan-chanaparhneri-antsaneliutyan-hamar):

Ասվածին ավելացնենք հետեւյալը՝ Տաթեւ-Շինուհայրի խաչմերուկ ճանապարհի ամոթալի վիճակը պայմանավորված է «Ոսմար»-ի ոչ բավարար գործունեությամբ: Միեւնույն ժամանակ (հանուն ճշմարտության նշենք) «Ոսմար»-ն այս անգամ անհամեմատ լավ է աշխատում ճանապարհներին, քան մեկ տարի առաջ, բայց… Ճանապարհաշինական այդ ընկերությունը չի կարողանում ըստ պատշաճի ապահովել մեքենաների (հատկապես բեռնատարների) անվտանգ երթեւեկը: Ինչի՞ նման է՝ քիչ առաջ Շինուհայրի խաչմերուկում հանդիպեցինք սիսիանցի վարորդներին, որոնց մեկուկես օր առաջ հանդիպել էինք Սատանի կամրջում: Եվ նման բազմաթիվ օրինակներ:

Ի՞նչ անել խայտառակ այս իրավիճակը շտկելու եւ առաջիկա հնարավոր տեղումների դեպքում մարզի ճանապարհներին նորմալ իրավիճակ ապահովելու համար:

Նախ՝ ելնելով Գորիսի տարածաշրջանին բնորոշ բնակլիմայական ոչ սովորական պայմաններից, անհապաղ օգնող տեխնիկա ուղարկել Գորիս՝ «Ոսմար»-ին աջակցելու համար:

Այնուհետեւ՝ «Ոսմար»-ի ղեկավարումը գոնե ժամանակավորապես վստահել ավելի կարող մի անձնավորության. դրանում պետք չէ որեւէ արտառոցություն փնտրել:

Բազմաթիվ տարբերակներից մեկը՝ խնդրել-համոզել հայտնի ճանապարհաշինարար Ազատ Գասպարյանին՝ ընթացիկ ձմռանը գլխավորելու միջպետական ճանապարհների սպասարկման գործընթացը Սյունիքի ամբողջ տարածաշրջանում:

Ի դեպ, այսօր վերականգնվել էր երթեւեկությունը Տաթեւ-Լծեն նորակառույց մայրուղում… մինչեւ նոր տեղումներ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40