«Գույներով գրված ճանապարհ». Բորիկ Մինասյանի հոբելյանական ցուցահանդեսը Կապանում  

06.03.2026 10:47
552

Մարտի 5-ին Կապանի արվեստի թանգարանում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Բորիկ Մինասյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը։

Ներկայացված կտավները հիմնականում ստեղծվել են 1980–90-ական թվականներից հետո, սակայն ցուցահանդեսում ընդգրկված են նաև նոր աշխատանքներ։ Նկարիչը նշում է, որ ցուցադրված գործերն իր ստեղծագործությունների մի փոքր մասն են։

«Մեծ քանակությամբ աշխատանքներ ունեմ, բայց այս ցուցահանդեսի համար ընտրել եմ այն գործերը, որոնք ինձ համար ամենահարազատն են»,– ասում է Մինասյանը։

Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են խորհրդանշական պատկերներ՝ եկեղեցի, մայր, ձուկ, որոնք, ինչպես նշում է նկարիչը, գալիս են ներքին զգացողություններից։

«Արվեստը մեծ սեր է։ Դա Աստծու կողմից տրված շնորհ է, և եթե այն ունես, պետք է ամբողջությամբ նվիրվես»,– նշում է նա։

Նկարչի խոսքով` իր ստեղծագործություններում հաճախ գերակշռում է կարմիրը , որն ինչ-որ չափով կապված է նաև Սյունիքի բնաշխարհի հետ։

Որդին` Նարեկ Մինասյանը, նշում է՝ Բորիկ Մինասյանի արվեստն առանձնանում է իր խորհրդանշական մտածողությամբ և յուրահատուկ ձեռագրով։

«Հայրիկի կտավներում հաճախ օգտագործվում են քրիստոնեական սիմվոլներ, և յուրաքանչյուր աշխատանք ունի իր յուրահատուկ խորհուրդը»,– ասում է նա։

Բորիկ Մինասյանը ծնվել է 1956 թվականին Կապանում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1990 թվականին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ միասին հիմնադրել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը, որը ներկայում գործում է որպես Կապանի արվեստի թանգարան։

Ցուցահանդեսը բաց կլինի շուրջ երկու ամիս։

 

Իզա Ասծատրյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40