Հաջիևն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

18.05.2024 12:07
778

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանի հետ։

Հադիպումից հետո Հաջիևն X-ում գրառում է կատարել՝ նախ նշելով, որ բովանդակալից հանդիպում է ունեցել Սալիվանի հետ, ապա շեշտել, որ վերանայել են երկկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, մտքեր փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Անցյալ ամիս Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ պաշտոնական շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների և ուժայինների դեմ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար։ Հենց այս ֆոնին Հաջիևը երեկ ժամանել է Վաշինգտոն, հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ։

Ալիևի օգնականն արդեն հանդիպել է պետքարտուղարի օգնականի տեղակալների՝ Ջոն Բասսի և Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի՝ մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։

www.azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40