Հաջողությունը Վենետիկ է տանում

15.11.2021 11:54
1285

Վերջերս մայրաքաղաքի  «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին նաեւ կապանցի կարատեիստներ: 14-15 տարեկանների մրցապայքարում հաջող մրցելույթ է ունեցել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտուհի Սոնա Բաբայանը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան): Պատանի մարզուհին հաղթել է իր տարիքային խմբում: Երկու տարի է, ինչ Սոնան զբաղվում է իր նախընտրած մարզաձեւով, նախորդ տարի կարատեի հանրապետության առաջնությունում երկրորդ մրցանակակիր  է դարձել, եւ ահա նոր հաջողությունը երկար սպասել չի տվել: «Եթե մարդ որևէ մարզաձև ընտրում է և դրանով զբաղվում, պիտի լրջորեն պարապի, այլապես ժամանակի աննպատակ կորուստ կունենա»-,ասում է Սոնան: Այս հաղթանակը հնարավորություն է տալիս Սոնային դեկտեմբերի 9-ին Վենետիկում մասնակցելու պատասխանատու առաջնության:

Կարատեն այլեւս օլիմպիական մարզաձեւ է, ուստի պատանի մարզուհուն ցանկանանք օլիմպիական բարձունքներ:

Ի դեպ, Վենետիկում կայանալիք առաջնությանը մասնակցելու են Արմեն Գրիգորյանի եւս երեք սան, բոլորին  հաջողություն ենք մաղթում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40