Հակաիրանական պատժամիջոցները պետք է վերացվեն. Բաղաեի

02.06.2025 14:54
564

Իրանն ամերիկյան կողմից Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի շրջանակում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ որևէ պարզաբանում չի ստացել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։

«Մենք պետք է վստահ լինենք, որ Իրանի ժողովրդի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցներն իսկապես կվերացվեն տնտեսական, բանկային և առևտրային ոլորտներում: Անցյալի բացասական փորձը չպետք է կրկնվի»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել  միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և, Վաշինգտոնի կարծիքով, ընդունելի առաջարկ:

Լևիթն անցած շաբաթ Ազգային անվտանգության խորհրդի, ֆինանսների նախարարության և պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման գործընթացը դադարեցնելու մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, գրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու քաղաքականությունը կանգ է առել:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին WSJ-ի հետ զրույցում չի հերքել այդ տեղեկությունը և հայտարարել է, որ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր նոր որոշումների մասին կհայտարարեն կամ նախագահի վարչակազմը, կամ «համապատասխան գերատեսչությունները»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40