Հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է կազմավորման և գործունեության մեկ տարին. վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս

24.10.2022 20:14
1250

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով հոկտեմբերի 24-ին կազմակերպվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված  միջոցառում։ Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին շնորհավորել է կառույցի ձևավորման առաջին տարեդարձի և Կոմիտեի աշխատողի օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման և կայացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրված ձեռքբերումներին, ընդգծել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքը, ճիշտ է, արդյունավետ քննության նոր հնարավորություններ է ընձեռում, բայց և միաժամանակ մեծ սպասումներ է առաջ բերում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունից: Սա, իր հերթին, մեծ պատասխանատվություն է՝ ձևավորելու բարեվարք ու բանիմաց ծառայողներով համալրված, արդի մարտահրավերներին համահունչ տեխնիկական միջոցներով հագեցած կառույց, որի թե´ քննչական, և թե´ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համատեղ, իրար լրացնող գործունեությունը շոշափելի արդյունքներ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` փաստելով, որ մեկ տարվա ընթացքում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվը ավելի քան եռապատկվել է. «2021 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև օրս ՀՀ հակակառուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այսինքն` եթե համեմատենք այս ցուցանիշները, ապա իր գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում Կոմիտեն ավելի քիչ քննիչներով քննել է 477 քրեական վարույթ ավելի (84,4%): Ներկա պահին քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է ընդամենը 114 քրեական գործ»:

Ըստ աղբյուրի՝ ինչ վերաբերում է դատարան ուղարկված քրեական վարույթներին, ապա դրանք հիմնականում եղել են բարդ և բազմադրվագ կոռուպցիոն գործեր. «Ներկայում Կոմիտեի քննիչների վարույթում նախաքննություն է կատարվում նաև մի շարք այլ բարդ և բազմադրվագ գործերով, որոնցից կցանկանայի առանձնացնել ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին և գործող պաշտոնյաների և նրանց մտերիմների կողմից կազմակերպված հանցավոր սխեմայով, խարդախությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը: Նախաքննության ներկա փուլում բացահայտվել է 12 դրվագ, որոնցով հափշտակվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր շուրջ 12 հեկտար մակերեսով հողատարածքներ, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 7,8 միլիարդ ՀՀ դրամ, այսինքն` մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլար»։

Ըստ Սասուն Խաչատրյանի` հաշվետու տարում Կոմիտեում քննված քրեական վարույթներով, այդ թվում` նաև ավարտված, կանխիկ գումարով վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց արգելանք է դրվել մոտ 9 միլիարդ 535 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա։ Ի դեպ, միայն երկու քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է պետությանը 39.9 միլիարդ դրամի վնաս պատճառելու դեպք. «Առանց նշելու կոնկրետ քրեական գործերը, հստակեցնեմ միայն, որ այդ ողջ ծավալի վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա, այսինքն` առկա է իրական երաշխիք, որ մեղադրական դատավճռի պայմաններում վնասը վերականգնվելու է։ Երկու գործով էլ մեղադրյալները գտնվում են հետախուզման մեջ, ուստի ներկայում սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ նշված գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար։ Ընդհանուր առմամբ կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանքի տակ է գտնվում մոտ 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ»,- ընդգծել է Կոմիտեի ղեկավարը։

Նշվում է, որ հանրության շրջանում պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը արմատավորելու համար, Սասուն Խաչատրյանի համոզմամբ, հարկավոր է ունենալ լավ օրենսդրություն, կոմպետենտ և ազնիվ մասնագետներ՝ քրեական վարույթի իրականացման բոլոր փուլերում, իրավապահ ամբողջ համակարգում. «Եթե այդ օղակներից  ցանկացածում խախտվում է այս սկզբունքներից որևէ մեկը, ապա ալգորիթմը խափանվում է, խնդիրը չի լուծվում»,- իր խոսքում նշել է Կոմիտեի նախագահը` շարունակելով, որ այսօր արդեն թեկուզ զգուշորեն, բայց կարելի է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը հասարակության մեջ որոշ չափով ամրապնդել է կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիության համոզմունքը և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը։ Դրա դրսևորումներից են քաղաքացիների այն բազմաթիվ դիմում-հաղորդումները, որոնցում նրանք տեղեկացնում են հանրային ծառայության մեջ գտնվող տարբեր անձանց առերևույթ չարաշահումների մասին։ Հատկանշական է, որ հենց պետական մարմինների ծառայողներն իրենք են սկսել բարձրաձայնել իրենց կառույցներում կոռուպցիոն դրսևորումների մասին, ինչն անխոս նպաստում է կոնկրետ մարմնում կոռուպցիոն ռիսկերից զերծ, անաչառ ծառայության ապահովմանը։

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեր երկրի արձանագրած դրական ցուցանիշի մասին արդեն իսկ փաստում է Եվրոպայի միության աջակցությամբ հրատարակված՝ Արևելյան գործընկերության ինդեքսի 2020-2021 թթ. զեկույցը, որով արձանագրվել է Հայաստանի էական առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Վերը նշված ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է  1-ին հորիզոնականը 5 ոլորտներում, և դրանցից առաջինը հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է։

«Կոմիտեի ղեկավարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և քննության արդյունավետության ապահովման մեջ օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը՝ ինչպես լավագույն փորձը փոխառելու, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով` հատկապես հաշվի առնելով, որ մի շարք կոռուպցիոն հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումը, ապօրինի հարստացումը, հաճախ ունեն անդրազգային բնույթ, և առանց այլ երկրների մեր գործընկերների աջակցության որոշ դեպքերում անհնար է պատշաճ քննությունը»,- հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և կայացման գործում ներդրած ջանքերի ու սրտացավ վերաբերմունքի համար` Սասուն Խաչատրյանը վստահեցրել է, որ Կոմիտեն վճռականորեն կանգնած է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի դիրքերում և շարունակաբար միջոցներ է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն ավելի արդյունավետ և տեսանելի դարձնելու, այս առումով հանրության վստահությունն ու սպասումներն արդարացնելու համար։

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, քննչական երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և Ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և պատվոգրերով:

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34