Հաղթանակի օրը՝ Մեղրու սահմանապահ ջոկատում

10.05.2017 12:34
1889

Մեղրու սահմանապահ ջոկատում գարնան արեւոտ, շենշող եղանակին ներդաշնակ էին պատերազմական տարիների երգերի մեղեդիները: Հաղթանակի օրվան նվիրված հանդիսությանը մասնակցում էին Մեղրի եւ Ագարակ քաղաքի բնակիչներ, զինվորականներ, Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ: Հոգատարությամբ եւ ջերմությամբ էին շրջապատված նրանք՝ Սմբատ Միրզոյան, Վլադիմիր Ադամյան, Գրիգոր Ազատյան, Անուշավան Ադամյան: Շնորհավորելուց զատ՝ ցանկանում ենք տեղեկություններ իմանալ նրանց ռազմաճակատային կյանքից:

96-ամյա Անուշավան Ադամյանը, չնայած պատկառելի տարիքին, հստակ հիշողություն ունի, ներկայացնում է մարտական ուղին. 18-ամյա պատանի էր, երբ զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Ժամկետը լրանալուց հետո պիտի զորացրվեր, բայց սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Մեծ հայրենականի առաջին օրվանից ռազմաճակատում էր, իսկ իր բաժին պատերազմն ավարտեց գերմանական հողում՝ Բրանդենբուրգում:

Գրիգոր Ազատյանը վերհիշում է, որ Խարկովի ռազմաքաղաքական ուսումնարանի չորսամյա դասընթացներն ավարտելուց հետո մեկնեց ռազմաճակատ, հետեւակային է եղել, գնդացրորդ, հիշում է, որ «Մաքսիմ» գնդացիրն էր բանեցնում, նաեւ վաշտի հրամանատարի թիկնապահ է եղել, հետո իրենց զորամիավորումը տեղափոխել են Թուրքիայի սահմանը: Մինչեւ 1950 թվականը զինծառայության մեջ է եղել:

Տոնական տրամադրությունը տեղափոխվում է զորամասի դահլիճ: Հնչում են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Ներկաներին շնորհավորանքի խոսք է հղում Մեղրու սահմանապահ ջոկատի նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բուրշտինը: «Անցել է 72 տարի, ինչ ավարտվել է Հայրենական մեծ պատերազմը, բայց Հաղթանակի օրը շարունակում է մնալ որպես նվիրական տոն: Դա ժողովրդական հաղթարշավի օր է, հպարտության օր, նրանց ոգեկոչման օր, ովքեր մեզ հետ չեն: Մեր սրբազան պարտքն է Հայրենական մեծ պատերազմում ձեռք բերված խորհրդային բազմազգ ժողովրդի պատմական ժառանգությունը զերծ պահել աղավաղումներից եւ չարաշահումներից, ինչը թույլ չի տա, որ նորից գլուխ բարձրացնեն ֆաշիզմը, մարդատյացությունը,  դա հզոր միջոց կլինի ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում: Մենք պարտավոր ենք արժանի լինել պատերազմական սերնդի սխրանքներին, պահպանել հավատարմությունը զինվորական պարտքի, երդման, մարտական ավանդույթների հանդեպ: Մեղրեցի սահմանապահները պարտավորվում են իրենց առջեւ դրված մարտական առաջադրանքն արժանապատվորեն կատարել հանուն Ռուսաստանի եւ Հայաստանի բարգավաճման: Փառք հաղթանակած ժողովրդին, շնորհավոր ձեր տոնը, հարգելի բարեկամներ»:

Մեղրու սահմանապահ զորքերի վետերան, ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ 1941 թվականի հունիսի 22-ին առաջինը հիտլերականների դեմ մարտի մեջ մտան սահմանապահ 485 ուղեկալների զինվորները՝ երկրի պետական սահմանի արեւմտյան ուղղությամբ: Չնայած ուժերի անհավասարությանը, ոչ մի սահմանապահ ուղեկալ իր դիրքերը չզիջեց առանց մարտի: Քիչ չեն եղել դեպքերը, երբ թշնամուն հաջողվել է շրջապատել ուղեկալը, բայց չի հաջողվել ստիպել սահմանապահներին վայր դնել զենքը: Իր խոսքում բանախոսը երախտագիտություն հայտնեց մեղրեցի սահմանապահներին, հատկապես կանանց, ովքեր ամուսինների հետ հավասարապես կատարում են սահմանապահի ոչ դյուրին ծառայությունը: Հաղթանակի օրվա առթիվ մեղրեցի սահմանապահներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը. «Մեզ համար մայիսի 9-ը հաղթանակի օր է, լուսավոր եւ հիշարժան տոն, որովհետեւ այդ օրը թշնամին հիմնովին ոչնչացվեց իր որջում՝ Բեռլինում: Մեծ հաղթանակի նվաճման գործում ռուս ժողովրդի հետ ավանդ ունեցավ նաեւ հայ ժողովուրդը, ում որդիներն այդ կռվում դրսեւորեցին հերոսություն եւ անձնազոհություն, նրանցից շատերն իրենց անմահությունը կերտեցին հայրենիքից դուրս: Հավերժ փառք ընկածներին:

Բոլորել է 25 տարին, ինչ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար դարձել է կրկնակի տոն: Դա պատմական Շուշիի ազատագրման օրն է նաեւ, որին հայ ժողովուրդը երկար է սպասել: Մեղրու համայնքի բնակիչների կողմից ի սրտե շնորհավորում եմ մեծ հաղթանակի տոնի առթիվ, մաղթում խաղաղություն եւ ամուր առողջություն, իսկ մեր հարգելի վետերաններին՝ երկարակեցություն»:

Ելույթներից հետո հանդիսության մասնակիցների համար տրվեց համերգ: Հանդես եկան սահմանապահ ջոկատի ինքնագործ խմբերը, երգիչ-երգչուհիներ, սահմանապահ ջոկատի դպրոցի սաները, Մեղրու գեղագիտության ազգային կենտրոնի պարի համույթը, Մեղրու մշակույթի պալատի սաները: Հնչեցին պատերազմական շրջանի (եւ ոչ միայն) մոտ ու հարազատ երգեր, բանաստեղծություններ: Հանդիսավարների տեսքտում անդրադարձ եղավ հայ ժողովրդի մասնակցությանը Երկրորդ աշխարհամարտին, ընդհանրապես 1941-1945 թվականների պատերազմի կարեւորագույն իրադարձություններին:

Համերգի ավարտին, որպես եզրափակիչ  ակորդ, հնչեց Դավիթ Թուխմանովի «Հաղթանակի օրը» երգը՝ ավելի ընդգծելով օրվա խորհուրդը: Զորամասի հրամանատարը շնորհակալություն հայտնեց հանդիսության կազմակերպիչ Իրինա Կորոլին, հանդիսավարներ Վլադիմիր Կոլոշենկոյին, Սաթիկ Թադեւոսյանին, երգիչներ Սմբատ Քարամյանին, Արմեն Ալավերդյանին, դրսեկ խմբերին, որոնց միջոցով ավելի արտահայտիչ դարձավ տոնակատարությունը:

Այնուհետեւ հանդիսության մասնակիցները շարժվեցին զորամասի հրապարակ, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իսկ հետո շարային քայլքով անցան զորամասի մարտիկները:

Հյուրասիրություն էր կազմակերպվել զինվորական վրանի տակ: Այն հեռավոր օրերին մարտից առաջ ասում էին՝ հարյուր գրամ ի պետս քաջության: Ինչպես պատերազմի օրերին, 100  գրամ օղին լցվեց տափաշշից, եղան շնորհավորանքներ, բարեմաղթանքի խոսքեր: Մեկ անգամ եւս արժանին մատուցվեց Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին, ովքեր վերադարձան ռազմի դաշտից, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Զորամասի հրամանատարության կողմից վետերաններին հանձնվեցին դրամական պարգեւներ, հուշանվերներ: Հրամանատար Ա.Բուրշտինը համոզմունք հայտնեց, որ Մեղրու սահմանապահ ջոկատի անձնակազմն արժանապատվորեն կշարունակի մարտական ավանդույթները:

Օրվա միջոցառումներից հետո զորամասի հրամանատար Ա.Բուրշտինը Մեղրիում, Լիճքում, Գուդեմնիսում այցելեց Մեծ հայրենականի վետերաններին, ովքեր, առողջական վիճակից ելնելով, չկարողացան զորամասում ներկա լինել մեծ հաղթանակի օրվան նվիրված հանդիսությանը, նրանց հանձնեց դրամական պարգեւ, հուշանվեր, ծաղիկներ, անկեղծ զրույց ունեցավ ծերունազարդ մարդկանց հետ, ջերմորեն շնորհավորեց վետերանների համար անչափ հարազատ տոնի առթիվ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10