Հաղթանակը նվիրեցին ակումբի զոհված սանի՝ Յուրի Ալեւորյանի հիշատակին

25.02.2021 16:07
6621

Արցախում կյանքը բնականոն հունի մեջ է ընկնում, ապացույցը՝ մարզական միջոցառումներ են անցկացվում, որ դուրս է գալիս հանրապետության սահմաններից: Արցախի Հանրապետության քիք-բոքսինգի նախագահ Դավիթ Սարգսյանի հրավերով՝ Սյունիքի մարզի քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները (մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Արա Սարգսյան) մասնակցեցին Արցախի քիք-բոքսինգի ակումբային առաջնությանը: Մրցումներին մասնակցում էր 60-ից ավելի քիք-բռնցքամարտիկ: Կապանցի 10 մարզիկից յոթը դարձավ հաղթող, իսկ երեքը՝ երկրորդ մրցանակակիր:  Իննամյա Տիգրան Դավթյանը չորս անգամ դուրս եկավ մրցագորգ եւ բոլորն էլ ավարտեց հաղթանակով:

Կապանցի մարզիկները շրջեցին հետպատերազմյան Ստեփանակերտում, Արթուր  Հովսեփյանը պատմում է , որ ուրախացան Ստեփանակերտը տեսնել բարեկարգ ու մաքուր, միայն կենտրոնական հիվանդանոցն էր վնասված: Տղաները բարձր տրամադրությամբ են վերադարձել  թե իրենց նվաճած պարգեւներով, թե հյուրընկալությամբ եւ իրենց հաղթանակը նվիրեցին այս պատերազմում զոհված, ակումբի նախկին սան Յուրի Ալեւորյանի հիշատակին:

Արայիկ Սարգսյանն առայժմ գոհ չէ սաների մարզավիճակից, ասում է, որ գոհացնող մարզավիճակի կարելի է հասնել համառ ու տեւական մարզումների շնորհիվ, ինչին լծվել են իրենք:

Հաջորդ փորձամրցումն ապրիլի 5-ին Երեւանում կայանալիք մարզաձեւի հանրապետության ակումբային առաջնությունն է, որը ըստ նախնական տվյալների՝ ներկայացուցչական է լինելու: Այնուհետեւ կլինեն ավելի պատասխանատու մրցումներ՝ քիք-բոքսինգի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, որոնց հնարավոր կլինի մասնակցել միայն սրտացավ հովանավորների շնորհիվ:

 

Վահրամ Օրբելյան

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11