Հաղթանկը մեր անցյալի, ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է. Հրանտ Մաթևոսյան

13.02.2024 11:36
712

Թուրքերի բանաստեղծը երդվում էր կտրել հայի իմ ձեռքը՝ եթե Ղարաբաղին մեկնեմ: Երդվում է, և իր ժողովուրդը նրան ցեղապետ է մեծարում, և իր կառավարությունը նրան զարդարում է շքանշաններով: Եվ դա սահմռկելի է, որովհետև և նա, և նրանք լավ գիտեն, որ Ղարաբաղն ինքնիշխան ժողովրդի հայրենիք է, այնինչ՝ խոսում են որպես անտեր-անլեզու տարածքների, որպես տիրամեռ տան մասին:
Սա թուրքի ամայացնող հայացքն է. նայում է՝ և ես չկամ. իմ տունուտեղը, իմ ջուրն ու սարը կան, ես չկամ. չկամ ու չեմ լինի՝ եթե հայի իմ ձեռքը հանկարծ ու իր Ղարաբաղին գցեմ, չի լինի ոչ իմ կենդանի այսօրը, ոչ էլ լռիկ պատմությունը, և նրանց պատմաբանը հանուն բարեխղճության կարտագրի իր անգորացի ցեղակցի հիշատակարանը մեր մեծ նախճիրի ու մեր մասին. «Այս վայրերում ի թիվս այլոց նաև հայ անվանյալ ժողովուրդ է ապրել, որ երկրի դժվար տարիներին հեռացել է»:
Այսպես գրել են, այսպես կգրեն:
Իսկ իմ նախնին իր ավելի սև ժամանակներում ավելի մարդակեր թշնամու մեջ ասպետական ոգի էր տեսնում, ասում էր - «թուրքի ասպետականությունը»: Եվ թեկուզ սա խոսում է վեհանձն ասպետականության մասին իմ նախնու, քանզի աշխարհն այն է, ինչ որ դու ես, բայց իմ բարձր նախնու հավատամքը ես դավանել ու վստահ էի, թե ասպետական թուրքը հայի իմ թաթը կտրելու է միայն մի դեպքում, եթե հայի իմ ձեռքը չմեկնեմ Ղարաբաղի իմ եղբորը, թքելու է իմ անամոթ երեսին՝ եթե երես դարձնեմ իմ Ղարաբաղից, հատելու է սրունքներս՝ եթե կովկասյան իմ հայրենիքից ոտքս փախուստի գցեմ: Սրանք ահա՝ գոնե հանդուրժման ոգու այս կրողները կամ կրելու դեռևս ունակները, և նրանք՝ որ բանականության ու բարոյականության օրենքները լեզվի խաղ համարեցին և դավանեցին բռնությունն ու զավթումը, և նրանք՝ որոնց միջնորդական ջանքերն ազնվությամբ են շողում, և նրանք՝ որ ահագնացող օրհասի վիշապային ծավալները տեսնում ու մեզ կարեկցում են, նրանք բոլորը՝ բարեկամներն ու թշնամիները, եթե իմ քարոտ լեռնաստանից չոր մի բլուր անգամ թշնամուն ձգեմ, նրանք բոլորն ինձ դավաճան են խարանելու. և ոչ մի թաքստոցում ես չեմ զորելու թաքնվել նրանց արհամարանքից, որովհետև չեմ զորելու թաքնվել ինքս ինձանից:
Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիների և մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է: Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում: Ամեն մի այսօրը նորոգ երեկն է: Մեր հաղթական այսօրից հաղթական էլ անցյալ է հառնելու, մաքուր առանձնատներով ծաղկուն քաղաքների Հայաստան հայրենիք է բացելու մեր հաղթանակած այսօրը, սահման է դնելու խավարի թագավորությանը՝ ուրախություն բոլորի և թշնամու, և թշնամու նույնպես, քանի որ, ենթադրում եմ, ինքն էլ է նողկում սումգայիթյան իր հարյուրամյա զառանցանքներում տապակվելուց:

 

 

17.03. 94 թ.

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46