Հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ը

16.05.2016 16:31
2230

Մայիսի 10-ին Կապանի մարմնամարզության մարզադպրոցում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» 2016թ. մրցույթի համայնքային փուլը, որին մասնակցում էր համայնքի տասը նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մրցույթի նպատակն է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, նախադպրոցական երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձեւավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացում, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձեւերով մարզվելու կողմնորոշման ձեւավորում:

Տասը հոգուց կազմված տվյալ ՆՈՒՀ-ի հավաքական թիմերը (5 աղջիկ եւ 5 տղա) մրցեցին՝ կատարելով հետեւյալ վարժությունները՝ փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքի՛ր «Հաղթանակ» բառը: 

Մրցապայքարի ավարտից եւ միավորների հաշվարկից հետո հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց թիվ 4 ՆՈՒՀ-ը, երրորդը՝ թիվ 10 ՆՈՒՀ-ը, որոնց գավաթներ եւ հավաստագրեր հանձնեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով թիմերին մասնակցության համար: Բացի հավաստագրերից՝ մրցանակային տեղ գրաված ՆՈՒՀ-երը Սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից կարժանանան դրամական պարգեւի՝ համապատասխանաբար՝ 100 հազար, 80 հազար եւ 60 հազար դրամ: Ստացված գումարը բացառապես կօգտագործի մարզական գույք ձեռք բերելու համար:

Մրցույթի մարզային փուլը նախատեսվում է անցկացնել 2016թ. մայիսի 17-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Մարզադպրոցում ամփոփվեց նաեւ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված դպրոցականների  25-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվող մրցումների համայնքային փուլը: Մրցումներն անց են կացվել փետրվար-ապրիլ ամիսներին մասնակցել է 12 քաղաքային եւ 7 գյուղական դպրոց: Հինգ մարզաձեւից (բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտզալ, աթլետիկա) մրցույթներին մասնակցել է 639 հոգի, որից` 144 աղջիկ: Տարբեր մարզաձեւերում հաղթած 24 թիմի Աշոտ Հայրապետյանը հանձնեց գավաթներ եւ հավաստագրեր:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40