Արդարադատության նախարար. «Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ, կարող է մահանալ»

25.02.2019 10:46
1191

Ահա այսպես մեկնաբանեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝  կալանավայրում հացադուլի արդյունքում Մհեր Եղիազարյանի մահվան փաստը. «Անձն իր կամքով է գնում այդ քայլին։ Թե այդ հացադուլից եւ ջրադուլից դուրս գալն ինչի դիմաց է պատրաստ անել, դա իր խնդիրն է։ Մարդն է որոշում ինչպես պաշտպանել իր իրավունքները... Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ, կարող է հացադուլը դադարեցնելուց հետո չվերականգնվի աղիների տոնուսը, սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունենալ։ Մարդը գիտի ինչի է գնում»։

Իսկ արդյոք, ըստ արդարադատության նախարարի, եթե մեկն ուզում է Կիեւյան կամուրջից ցած նետվել, դա էլ ի՞ր իրավուքն է: Իսկ մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Հայաստանում անձի սեփական կամքով կյանքից հրաժարվելը ոչ թե մարդու իրավունք է, այլ՝ հանցագործություն, որը պետությունը պարտավոր է կանխավ կանխել: Նաեւ,որ ինչքան էլ անձն իրավունք ունի հացադուլով իր բողոքը հայտնել, սակայն պետությունն էլ պարտավոր է՝ թույլ չտալ, որ դա վերածվի ինքնասպանության: Այսինքն, այն պահին, երբ հացադուլավորի կյանքը հայտնվում է վտանգի տակ, պետությունը պարտավոր է միջամտել՝ անկախ հացադուլավորի կամքից: Ավելին, միջամտել այն պահին, երբ մարդու օրգանիզմում կարող են մահվան տանող անշրջելի գործընթացներ սկսվել: Առավել եւս, երբ մարդը կալանավայրում է, պետական հատուկ հոգածության տակ: Մի խոսքով այն, որ Մհեր Եղիազարյանի արյունը ՔԿՀ համակարգի եւ արդարադատության նախարարության վրա է, շատ-շատերն են համոզված: Նաեւ, որ նման ճառերով այդ արյունը մաքրել չի լինի: Ինչ վերաբերում է Զեյնալյանին, ապա լավ կանի հիշի, որ նախարարի պաշտոնը, որի տակ թաքնվելով նման ճառեր է հնչեցնում, երբեք հավերժ չի լինում:

iravunk.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22