«Համաշխարհային պատմություն»-ից 20 միավոր ոչ ոք չի ստացել, «Կենսաբանություն»-ից ստացել են 10-ը. նախնական արդյունքներ

12.06.2021 19:38
3669

Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դիմորդներն առաջինն իրենց գիտելիքները ստուգել են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից։

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ կենսաբանություն առարկայի միասնական քննության հայտագրվածների թիվը 1361 է եղել, քննության մասնակիցների թիվը` 1297:

«Կենսաբանության» միջին միավորը 12,75 է: 7.5-ից ցածր միավոր հավաքածների թիվը 274 է, այսինքն՝ մասնակիցների 21,2 %-ը:

18-20 միավոր հավաքածների թիվը 305 է, որը կազմում է մասնակիցների 23,6%-ը: 18-18.75 միավոր ստացել է 146 դիմորդ, 19-19.75 ստացել է 149 դիմորդ: 20 միավոր է ստացել 10 դիմորդ:

«Համաշխարհային պատմություն» առարկայի համար հայտագրվածների թիվը 31 է եղել, քննության մասնակիցների թիվը` 29: Համաշխարհային պատմության միջին միավորը 13,6 է:

7.5-ից ցածր միավոր հավաքածների թիվը 7 է: 18-18,75 միավոր ստացել է  4 դիմորդ, 19-19.75 միավոր ստացել է 3 դիմորդ:

Այս քննությունից 20 միավոր ոչ ոք չի ստացել:

«Աշխարհագրություն» առարկայի համար հայտագրվածների թիվը 187 է, քննության մասնակիցների թիվը չի փոխվել: Միջին միավորը 13,99 է, դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 հոգի:

18-20 միավոր հավաքածների թիվը 43 է :

«Աշխարհագրություն» առարկայից 4 հոգի 20 միավոր է ստացել:

«Սրանք քննության նախնական արդյունքներ են, որովհետև հնարավոր է, որ բողոքարկման արդյունքում փոխվեն: Գնահատականները հրապարակվելու են քննության 5-րդ օրը, այսինքն՝ կիրակի: Հաջորդ օրը բողոքարկման ժամկետն է՝ մինչև 18:00-ն: Ապա կլինեն վերջնական արդյունքները: Ինչ վերաբերում է օտար լեզվի քննությանը, ապա դրանց նախնական  արդյունքները մի փոքր ուշ կլինեն: Երեք անգամ ավելի շատ դիմորդ է մասնակցել, քան նախորդ երեք առարկաներին»,- մեզ հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվել է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40