Համայնքային հերթական խոշոր ներդրումը

22.06.2026 15:01
421

Համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 250 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, մեկնարկել են Գարեգին Նժդեհի հրապարակին կից վթարային կամրջի քանդման և նորի կառուցման աշխատանքները։

Քաղաքի կարևորագույն հանգույցներից մեկը հանդիսացող կամուրջն առանցքային դեր ունի քաղաքային երթևեկության բնականոն կազմակերպման և կենտրոնական փողոցների միջև անխափան տրանսպորտային կապի ապահովման գործում։

Կամուրջը կառուցվել է դեռևս 1975-1980 թվականներին, իսկ 1990-ական թվականներին՝ երթևեկելի հատվածի ընդլայնման նպատակով, իրականացվել են երկաթբետոնե կցորդումներ։ Սակայն կառուցումից ի վեր այն հիմնանորոգման չի ենթարկվել։ Երկարատև շահագործման, բնական մաշվածության և արտաքին ազդեցությունների հետևանքով կառույցի տեխնիկական վիճակը տարեցտարի վատթարացել է, ինչի արդյունքում այն ճանաչվել է վթարային։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ ապամոնտաժել առկա կամուրջը և կառուցել գործող նորմերին համապատասխան նոր կառույց, որը կապահովի երթևեկության առավել անվտանգ և հուսալի կազմակերպում։

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկելով ծրագրի իրականացման ընթացքը՝ ընդգծել աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու կարևորությունը, քանի որ կամրջի շահագործման հանձնումից են կախված մի շարք այլ ծրագրերի իրականացումը։

Շինարարական կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ

Կապանի համայնքապետարան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25