Հայ-գերմանական հարաբերությունները շատ լավ են, բայց կարող են էլ ավելի ընդլայնվել. Անգելա Մերկել

24.08.2018 19:09
1333

Հայ-գերմանական հարաբերությունները լավ են, բայց կարող են էլ ավելի ընդլայնվել, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքով մամուլի ասուլիսին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ուրախ եմ գտնվել այստեղ ոչ միայն ձեր հանրապետության 100-ամյակը տոնելու շրջանակներում, այլև՝ կատարվող նոր փոփոխությունների ժամանակ: Մենք հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես ընդունված է այն անվանել», - ասաց Անգելա Մերկելը:

Նա նշեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր.

«Մենք գիտակցում ենք, թե 1915-ին ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և այդ փաստը չպետք է  մոռացվի», - ասաց Գերմանիայի կանցլերը:

Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին՝ Ա. Մերկելն ասաց, որ դրանք շատ լավն են, բայց կարող են էլ ավելի ընդլայնվել.

«Ուրախ ենք, որ Հայաստանին հաջողվել է կնքել Խորը և համապարփակ համաձայնագիրը ԵՄ հետ: Գերմանիան  իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ: Մենք պատրաստ ենք նաև պատասխանատվություն ստանձնելու ԼՂ խաղաղ կարգավորման շրջանակներում: Խոսել ենք այս մասին՝ կարևոր է լուծել այդ հակամարտությունը խաղաղ մթնոլորտում», - ասաց Անգելա Մերկելը:

aysor.am

 

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25