ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՇՐՋԱՅՑԵՐԸ

10.04.2025 10:56
510

Համայնքի ղեկավարի աշխատանքային ամենամյա շրջայցերը այսօր եզրափակվել են Կապանի մարմնամարզության մանկապատանեկան և Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցներ կատարած այցելությամբ։

Գևորգ Փարսյանի վարած նպատակային քաղաքականության արդյունքում Կապանում համաչափ զարգանում են գրեթե բոլոր ոլորտները և այդ միտումը նկատելի է նաև սպորտի ոլորտում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ օրերս Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը վերազինվել է միջազգային ստանդարտներին համապատասխան մարզագույքով՝ գեղարվեստական մարմնամարզության հարթակով, որը, ըստ ոլորտի պատասխանատուների Հայաստանում առաջինն է։ Նման գույքային համալրմանը մարզադպրոցում սպասում էին թե՛ մարզիչները և թե՛ երեխաները, քանի որ այն հնարավորություն կտա բարելավելու ուսումնամարզական գործունեությունը, կնպաստի սաների առավել արդյունավետ մարզումների կազմակերպմանը, ինչպես նաև թույլ կտա այստեղ անցկացնել հանրապետական և միջազգային մրցաշարեր։

Բարեփոխումներից անմասն չի մնացել նաև Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ համայնքային միջոցներով իրականացվել են շենքի մասնակի նորոգման և ջեռուցման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Արդյունքում շենքը ջեռուցվում է գազի տուրբո վառարաններով, որոնք մարզադպրոցին է նվիրաբերել համայնքի ղեկավարի եղբայր՝ Գրիգորի Փարսյանը։ Իսկ մարզադահլիճի համար վինիլային հատակի և շրիշակների տեղադրման աշխատանքներում համայնքին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։

Ամփոփելով շրջայցերի արդյունքները՝ համայնքի ղեկավարն ընդհանուր առմամբ ենթակառույցների գործունեությունը դրական է գնահատել, ինչպես նաև ոլորտների պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրներն ու կարիքները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40