ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՏՐԻԿ ՍՎԵՆՍՈՆԻՆ

29.04.2025 17:13
622

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով դեսպանին՝ համայնքի ղեկավարը կարևորել է Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը և այս համատեքստում բարձր գնահատել ԵՄ երկրների ջանքներն՝ ուղղված Սյունիքի մարզի անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ համայնքի կողմից իրականացված աշխատանքները, համայնքում նրանց ինտեգրմանն ու զբաղվածությանն առնչվող խնդիրները, տեղական տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքների զարգացման ու այլ ոլորտներում տիրող իրավիճակը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ։

Կապանի համայնքապետարան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34