Հանդես եկավ մենահամերգով

10.05.2019 15:00
1277

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում մենահամերգով հանդես եկավ միջազգային մրցույթի դափնեկիր, քոլեջի  «Ժողովրդական գործիքներ» մասնագիտության շվիի դասարանի երրորդ կուրսի ուսանող Մհեր Ամիրջանյանը (դասախոս՝ Վաչիկ Համբարձումյան, նվագակցող՝ Աստղիկ Գրիգորյան): Մեկ տարի առաջ կայացած անդրանիկ մենահամերգի ժամանակ նա հանդես եկավ շվիով, այս անգամ որոշ գործեր հնչեցրեց դուդուկով: Բոլորիս ծանոթ ու հոգեհարազատ Արամ Խաչատրյանի՝ Լերմենտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված վալսը, թվում է, դժվար կլինի կատարել շվիով, բայց շնորհալի երաժիշտը վարպետությամբ հնչեցրեց: Նա կատարեց նաեւ Ա. Խաչատրյանի եւս մի ստեղծագործություն «Ջութակի կոնցերտի» երրորդ մասը: Համերգին հնչեց նաեւ Կոմիտասի «Կռունկը», Ալ. Սպենդիարյանի «Ղայթարման», Խաչատուր Ներսիսյանի «Սյունիք» ռապսոդիան, այլ ստեղծագործություններ:

Մենահամերգը եզրափակվեց ուրախ նոտաներով: Մհեր Ամիրջանյանը դուդուկով կատարեց «Գյումրվա տրնգին», երաժշտին նվագակցում էին Վաչիկ Համբարձումյանը, Հարություն Առուստամյանը, Սամվել Հայրապետյանը, Լեւոն Թովմասյանը:

Միջոցառման ավարտին Կապանի արվեստի  պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանն իրենց սանին բնորոշեց շնորհալի, նրբազգաց, ուսանողական եւ հասարակական կյանքին ակտիվ  մասնակից եւ չափազանց աշխատասեր, ինչի շնորհիվ արդեն հաջողությունների է հասել: Այդ հաջողությունների համար էլ Վ. Քոչարյանն  արվեստի պետական քոլեջի շնորհակալագիր հանձնեց Մհեր Ամիրջանյանին: Շնորհավորանքներին գումարվում էին բարի մաղթանքները, քանզի Մհերը շուտով մեկնելու է հայոց բանակ:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40