Հանդիպեցին հայրենակիցներին

08.09.2021 12:48
1289

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդհանուր քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնների վարիչ Գագիկ Թորոսյանը  եւ 1990-1995 թթ.  ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը արմատներով Կապանի տարածաշրջանի Ագարակ գյուղից են: Սեպտեմբերի 7-ին եղբայրները եղան իրենց նախնիների ծննդավայրում, այցելեցին նրանց գերեզմաններին: Հաջորդ կանգառը Սյունիքի մարզային գրադարանն էր, որի սպասարկման բաժնում հանդիպեցին նրա աշխատակիցների եւ ընթերցողների հետ: Մինչ այդ իրենց անձնական գրադարանից գրքեր՝ գեղարվեստական, գիտական, մանավանդ բնապահպանական թեքումով, հանձնեցին գրադարանին: Գ. Թորոսյանը հեղինակ է 300-ից ավելի հոդվածների, որ ժամանակին տպագրվել են «Առավոտ», «Իրավունք», «Голос Армении»  եւ այլ թերթերում, ամբողջացել «Հետադարձ հայացք» եւ «Հետադարձ հայացք-2 կամ 20 տարի անց» գրքերում: Դրանք եւս հանձնվեցին գրադարանին:

Գագիկ Թորոսյանը,  ով գիտաժողովների է մասնակցել աշխարհի մոտ 60 երկրում, սպասարկման բաժնի Ամերիկյան անկյունում հետաքրքրական դրվագներ ներկայացրեց իր աշխատանքային գործունեությունից, հիմնականում արտասահմանյան գործուղումների հետ կապված, նաեւ զանազան երկրների եւ ազգերի սովորույթներին առնչվող: Անմիջական զրույցի մի մասն առնչվում էր սփյուռքահայության հետ նրա  հանդիպումներին:

Բանախոսը վերջում պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40